Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի բիզնեսը շարունակում է էլ ավելի ընդլայնվել:
Մեր տեղեկություններով, այս տարի նախատեսված է եւս 5 «երեւան Սիթի» սուպերմարկետներ բացել: «Երեւան Սիթի»-ի գլխամասային գրասենյակից մեր թղթակցի հարցին ի պպատասխան նշել են, որ առայժմ երկու «Երեւան Սիթի»-ի բացումն է հստակ՝ Տիգրան Մեծ եւ Րաֆֆի փողոցներում, մնացածի մասին մանրամասներ չհայտնեցին: Հիշեցնենք, որ Տիգրան Մեծ փողոտա-37 շենքում շուտով բացվելու է հերթական «Երեւան Սիթի» սուպերմարկետը: Մինչ այդ այնտեղ գործում էր ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանին պատկանող «Կրպակ» սուպերմարկետը:
Մեր տեղեկություններով՝ Ջրվեժում գտնվողն «Կրպակ» սուպերմարկետի փոխարեն նույնպես «Երեւան Սիթի» է բացվելու: Եվս 5-ով «Երենա Սիթի» սուպերմարկետների ավելանալու դեպքում՝ դրանց թիվը կդառնա 26»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում