կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-26 04:43
Հասարակություն

Առանց տանիքի

Առանց տանիքի

Յուրաքնչյուր քաղաք ունի միայն իրեն հատուկ արտաքին տեսքը եւ կան որոշակի հատկանիշներ, որոնք ամենաբնորոշն են քաղաքըբնութագրելիս: Երբ խոսքը վերաբերում է Երեւանին, ապա շատ ու շատ այլ հատկանիշների կողքին Երեւանն առանձնանում է նաեւիր`օրեցօր աճող անօթեւանների թվով, որոնց կարելի հանդիպել յուրաքանչյուր քայլափոխին:

 

Եվ մինչ պետական մակարդակով անընդհատ հայտարարվում է այն մասին, որոնք իրենք ամեն ինչ անում են խնդիրը լուծելու համար, աղբամանների կողքին, գետնանցումներում, ավտոբուսի կանգառներում, այգիներում եւ այլ հասարակական վայրերում գիշերողիների թիվըտարեցտարի ավելանում է:

 

Հավանաբար խնդիրը լուծելուց առաջ հարկավոր է գտնել խնդրի սկզբնապատճառները, հասկանալ, թե սոցիալական, ինչ պայմանների եւիրավիճակների պատճառով են այդ մարդիկ հայտնվում փողոցում: Տնանկներ կան ողջ աշխարհում եւ շատ ու շատ երկրներ այսօրփորձում են լուծել այդ խնդիրը, սակայն Հայաստանում ոչ միայ չի տրվում խնդրին մոտավոր լուծում, այլ նաեւ անօթեւանների թիվընվազելու փոխարեն աճում է:

 

Այն մասին, թե քանի՞ անօթեւան կա այսօր Հայաստանում, պաշտոնական վիճակագրական տվյալներ չկան: ՀՀ սոցիալականապահովության նախարարությունում պատճառաբանում են, որ անօթեւանների թիվն անընդհատ փոփոխվում է, եւ այդ պատճառով իրենքի վիճակի չեն ստույգ տվյալներ հաղորդելու: Բայց կարող են ասել, որ միայն Երեւանում մոտ հարյուր անօթեւան է ապրում: Այդ մասիներեկ լրագրողներին տված ասուլիսում հայտնեցին ՀՀ սոցիալական ապահովության նախարարության հաշմանդամների եւ տարեցներիհիմնահարցերի վարչության պետի տեղակալ Անահիտ Գեւորգյանը եւ 1-ին տուն-ինտերնատի փոխտնօրեն Արթուր Մարկոսյանը: