կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-21 00:02
Սպորտ

Եվրոպական առաջնությունների ժամանակացույցը կփոխվի 2015-ին

Եվրոպական առաջնությունների ժամանակացույցը  կփոխվի 2015-ին
ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը և ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին ծրագրում են միջազգային ժամանակացույցում կտրուկ փոփոխություններ կատարել: Այս մասին տեղեկացնում է «Sport1.de»-ն: Համաշխարհային և եվրոպական ֆուտբոլի ղեկավարները քննարկում են ազգային առաջնությունները «գարուն-աշուն», այսինքն` փետրվարից մինչև հոկտեմբեր անցկացնելու տարբերակը: Այդ դեպքում աշխարհի և Եվրոպայի առաջնությունները կանցկացվեն ոչ թե ամռանը, այլ` փետրվար-մարտին: Ակումբային մրցաշրջանի ժամանակ ազգային հավաքականների խաղեր չեն լինի, հավաքականները հանդիպումներ կանցկացնեն ազգային առաջնությունների ավարտից վեց շաբաթ անց` նոյեմբերին և դեկտեմբերի առաջին կեսին: Այդ մոդելի հեղինակներն են Պլատինին և ակումբների եվրոպական ասոցիացիաների անդամները` Կարլ Հայնց Ռումենիգեի գլխավորությամբ: Վերջնական որոշումը կընդունվի 2015թ-ից ոչ շուտ: Այն կարող է ընդունվել միայն ՖԻՖԱ-ի գործկոմի անդամների քվեարկության արդյունքում: