|
Փոխարժեքներ
15 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների խաղացանկերում տեղի են ունեցել փոփոխություններ. հայտնում է ffa.am-ը:
Ս.թ. սեպտեմբերի 28-ից Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների խաղերը կսկսվեն ժամը 15:00-ին, իսկ Երևանի «Հանրապետական», «Հրազդան» և ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտերում նշանակված խաղերը ժամը 18:00-ին:
Սեպտեմբերի 29-ին նշանակված Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Գանձասար»-«Ուլիս» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 27-ին:
Հայաստանի ազգային հավաքականների նախապատրաստական փուլը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրի հանդիպումները հետաձգվել են:
Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը: