Փոխարժեքներ
05 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.24 |
EUR | ⚊ | € 421.9 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 502.68 |
GEL | ⚊ | ₾ 141.99 |
Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց անցած տարվա հոկտեմբերին անցկացված հարցման արդյունքները: Ո՞վքեր են պատասխանատու երկրում տիրող սոցիալ-տնտեսական վիճակի համար, ո՞վքեր են երկրի ամենաազդեցիկները եւ ո՞ւմ են ամենից շատ վստահում`սրանք այն հարցերն են եղել, որոնց պատասխանել է շուրջ ՀՀ 1.650 քաղաքացի:
Ո’չ ազդեցիկների, ո’չ էլ վստահելիների շարքում Տիգրան Կարապետյանի չլինելը Ահարոն Ադիբեկյանը բնական է համարում եւ հավաստիացնում, որ նրա անունը այս ցուցակում չի լինի նաեւ հաջորդ տարի. «Եթե ձեզ շաբաթը տասն անգամ ցույց տան հեռուստաէկրանների վրա և դուք ինչ-որ բաներ ասեք, ձեր վարկանիշը բարձրանալու է: Բավական է կես տարի ցույց չտան, ձեզ անմիջապես կմոռանան»:
Տիգրան Կարապետյանը Ադիբեկյանին մի առիթով անվանել էր «Ահավոր Սուտիբեկյան», հարցին թե մարդիկ նույն հեշտությամբ կմոռանան այդ պիտակը, Ադիբեկյանը պատասխանում է, թե իրենց աշխատակիցներին ու իրեն բոլորն են ճանաչում ու վստահում` հավելելով. «Ինձ նույնիսկ բոմժերն են ճանաչում ու մոտենում` ասում են` դու լավ մարդ ես»: