կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-17 15:13
Իրավական

Արմինե Ադիբեկյանին մեղադրանք է առաջադրվել. միջնորդել ենք Նիկոլ Փաշինյանը տուժող ճանաչել. Ռուբեն Մելիքյան

Արմինե Ադիբեկյանին մեղադրանք է առաջադրվել. միջնորդել ենք Նիկոլ Փաշինյանը տուժող ճանաչել. Ռուբեն Մելիքյան
Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանին մեղադրանք է առաջադրվել՝ Նիկոլ Փաշինյանին «ծանր վիրավորանք» հասցնելու համար։
 
«Այսօր Արմինե Ադիբեկյանին մեղադրանք առաջադրվեց Նիկոլ Փաշինյանին «ծանր վիրավորանք» հասցնելու համար (հոդված 137.1, 2-րդ մաս), որը նա կատարել է 2021թ. հոկտեմբերի 7-ին՝ նշված անձի գրքից վերցված 1 (մեկ) բառ պարունակող մեկնաբանությամբ ՔՊ ողջ վերնախավը պատկերող լուսանկար հրապարակելով իր ՖԲ էջում։
 
Հետաքրքիրն այն է, որ որպես վիրավորանքի հասցեատեր՝ նշված է միայն մեկ անձ՝ Նիկոլ Փաշինյանը։ Է՛լ ավելի հետաքրքիր է այն, որ նշված անձը տուժող ճանաչված չէ։ Եթե քննիչը հանգել է հետևության, որ իմ վստահորդ Ադիբեկյանը այդ անձին բարոյական վնաս է հասցրել, ապա ինչու՞ նրան տուժող չի ճանաչել։ Իսկ եթե հանգել է հետևության, որ վստահորդս բարոյական վնաս չի հասցրել, ապա ինչու՞ է Ադիբեկյանին մեղադրանք առաջադրել։
 
Համաձայնեք, որ հետաքրքիր պարադոքս է։ Ամեն դեպքում, այս պարադոքսն իրավական ճանապարհով հանգուցալուծելու համար այսօր միջնորդել ենք Ն. Փաշինյանին ճանաչել տուժող։ Տեսնենք, թե հարգելի քննիչը կբավարարի՞ մեր միջնորդությունը, թե՞ կմերժի։ Եվ եթե մերժի, ապա ինչպե՞ս կհիմնավորի իր որոշումը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։