|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Լիտվիայի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ 14-ամյա մի տղա սպանել է 13-ամյա աղջկա, ում հետ ծանոթացել եւ ժամադրել էր «Ֆեյսբուք» սոցիալական կայքի միջոցով:
Ըստ Լիտվիայի ոստիկանության մամուլի խոսնակ Դալիա Պետրաուսկիենի, պատանիները ծանոթացել են կայքի միջոցով, եւ հենց առաջին հանդիպման ժամանակ տղան սպանել է աղջկան: Կիրակի առավոտյան աղջկա կիսամերկ մարմինը գտել են ավտոբուսի կանգառում` Վիլնյուսի արվարձաններից մեկում:
Երկուշաբթի տղան ձերբակալվել է, եւ եթե նրա մեղավորությունն ապացուցվի, ապա նրան սպասվում է նվազագույնը տասը տարվա պատժաժամկետ: