Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ սկսվեց ԱԺ պատգամավոր-օլիգարխներ Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո), Լեւոն Սարգսյանի (Ալրաղացի Լյովիկ) եւ Ոուբեն Հարապետյանի (Նեմեց Ռուբո) կողմից «Հայկական ժամանակի» դեմ ներկայացված հայցի դատաքննությունը:
Նշված հարցը քննվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Կարինե Պետրոսյանի նախագահությամբ: Օլիգարխները պահանջում են հերքել «Հայկական ժամանակի» հոկտեմբերի 14-ի «Ութից յոթը ցուցակում են» հրապարակումը, ըստ որի, ՌԴ իրավապահները կազմել են Մոսկվայում գործող «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ քննարկել են մի ցուցակ, որում ընդգրկված են ռուս իրավապահների քննած քրեական գործերում շրջանառվող ՀՀ պաշտոնյաների եւ օլիգարխների, այդ թվում` վերը նշված երեքի անունները: Հերքումից բացի օլիգարխները պահանջում են իրենցից յուրաքանչյուրին վճարել 2-ական մլն դրամ` որպես բարոյական վնասի փոխհատուցում եւ յուրաքանչյուրը կես միլիոն` դատական ծախսերի փոխհատուցման համար (բոլորը միասին` 7,5 միլիոն դրամ): Երեկվա դատական նիստը տեւել է մի քանի րոպե եւ հետաձգվել մինչեւ հունվարի 24-ը: