կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-22 10:11
Առանց Կատեգորիա

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ. Փող կամ դիմում

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ. Փող կամ դիմում

Պլանային վերանորոգման մեջ գտնվող Հայկական ատոմակայանի վերագործարկումը վտանգված է:

Թերթի տեղեկություններով` ՀԱԷԿ ինժեներատեխնիկական անձնակազմի 158 աշխատակից սեպտեմբերի 20-ին ազատման դիմում են ներկայացրել: Դիմում գրած աշխատակիցները պահանջում են վերանայել աշխատավարձերը: Նրանք դեռեւս մեկ ամիս առաջ Սերժ Սարգսյանին, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին եւ ՀԱԷԿ ղեկավարությանը դիմում են ներկայացրել եւ խնդրել բարձրացնել աշխատավարձերը:

ՀԱԷԿ աշխատակիցները ՀՀ ղեկավարությանը տեղեկացրել են, որ գների վերջին թանկացումներից հետո 120 կամ 150 դրամ աշխատավարձով չեն կարող իրենց ընտանիքների սոցիալական խնդիրները լուծել եւ զգուշացրել են, որ եթե մինչեւ սեպտեմբերի 20-ը խնդիրը լուծում չստանա, ապա ստիպված կլինեն ազատման դիմում գրել, ինչը եւ արել են: