Գյումրիում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը 49 տարով երկարաձգելու`ՀՀ իշխանությունների որոշումը նախկին արտգործնախարար, ՀԱԿ անդամ Ալեքսանդր Արզումանյանը համարում է Նալբանդյանի հերթական «ձեռքբերումը», որն իր համար որեւէ տրամաբանական բացատրություն չունի: «Ես կարծում եմ, որ եթե կա պայմանագիր, որի ավարտին դեռեւս 10 տարուց ավել ժամանակ կա, ապա այդ պայմանագիրը երկարաձգելը խոսում է կողմերի`միմյանց չվստահելու մասին»,- նշել է Ալեքսանդր Արզումանյանը: Ըստ նրա, դա պետք է արվեր 2019 թվականին, երբ բազայի ժամկետը մոտենար ավարտին: «Այսօրվա դրությամբ երկարաձգել ժամկետն այնքան, երբ մեր սերնդից ոչ ոք չի լինի, ինձ համար տարօրինակ է»,- տարակուսել է նախկին պաշտոնյան: