կարևոր
826 դիտում, 42 րոպե առաջ - 2026-09-10 18:40
Աշխարհ

Հութիները գրավել են Մոխա քաղաքը՝ վերահսկողություն հաստատելով Կարմիր ծովի ափամերձ հատվածի նկատմամբ

Հութիները գրավել են Մոխա քաղաքը՝ վերահսկողություն հաստատելով Կարմիր ծովի ափամերձ հատվածի նկատմամբ

Եմենի հութիներն արագ տեմպերով առաջ են շարժվում Կարմիր ծովի ափի երկայնքով: Հութիները հաղթանակ են տարել Եմենի կառավարական ուժերի նկատմամբ՝ գրավելով ծովափնյա Մոխա քաղաքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն:

Ըստ հրապարակման՝ սա նրանց հնարավորություն է տալիս վերահսկել Կարմիր ծովի ամբողջ ափամերձ հատվածը, խոչընդոտել նավերի անցումը Բաբ էլ-Մանդեբի նեղուցով և կտրել Եմենի հարավում գտնվող կառավարության մատակարարման հիմնական ուղիները:

Ըստ հութիներին մոտ կանգնած աղբյուրների՝ Մոխայի գրավումը ցույց է տալիս, որ նրանք մտադիր են գրավել ամբողջ Եմենը:

Միևնույն ժամանակ ականատեսները AFP գործակալությանը հայտնել են, որ հութիների ուժերը գրավել են նաև Կարմիր ծովի հարավում գտնվող Զուքար կղզին:

Վերջին օրերին սրված հակամարտությունը դուրս է եկել երկրի սահմաններից և հասել մինչև Սաուդյան Արաբիա, որը սատարում է Եմենի հարավում գործող միջազգայնորեն ճանաչված կառավարությանը: Հութիների հարվածներից օրերս թագավորությունում ավելի քան 70 մարդ է վիրավորվել: Էր Ռիադը պատասխան տասնյակ ավիահարվածներ է հասցրել հութիների դիրքերին:

Անցյալ շաբաթվանից մինչև օրս, ըստ AFP-ի հաշվարկների, Եմենում մարտերի հետևանքով զոհվել է առնվազն 500 մարդ, 20 000 մարդ տեղահանվել է:

Այս ֆոնին Իսլամաբադը նախազգուշացրել է՝ հութիների շարունակական հարձակումների պատճառով կարող է գործի դրվել օգոստոսին Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջև կնքված Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը, որի հիմքում ընկած է հավաքական պաշտպանության սկզբունքը: