|
Փոխարժեքներ
10 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.89 |
| EUR | ⚊ | € 423.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.2891 |
| GBP | ⚊ | £ 492.6 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Գագիկ Խաչատրյանը չկարողացավ խոսել, ՔԿ ծառայողները նրան պատգարակով դուրս տարան դատական նիստերի դահլիճից։
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն դատարանում ընթանում էր ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը։ Ավելի վաղ պաշտպանական թիմը հայտնել էր, որ Գագիկ Խաչատրյանը շտապօգնության բժիշկների և Քրեակատարողական ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ բերվել է նիստին։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է կալանքը՝ 2 ամիս ժամկետով։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ։