|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Ալժիրի իշխանությունները խզում են դիվանագիտական հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։ Այս մասին հինգշաբթի հայտնել են ալժիրյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ԱԳ նախարարության հայտարարությունը, փոխանցում է interfax.ru-ն։
Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ երկկողմ հարաբերությունները պահպանելու համար օգտագործվել են «բոլոր հնարավոր միջոցները»։
Ֆրանսալեզու լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վերջին մի քանի տարիներին Ալժիրի և ԱՄԷ-ի հարաբերություններում լարվածություն է նկատվել։ Ալժիրը բազմիցս մեղադրել է Աբու Դաբիին իր ներքին գործերին, այդ թվում՝ ընտրություններին, միջամտելու համար։
Վերջին տարիներին երկու երկրները հաճախ հակադիր դիրքորոշումներ են ունեցել մի շարք տարածաշրջանային հակամարտությունների հարցում։ Բացի այդ, ԱՄԷ-ն աջակցում է Մարոկկոյին Ալժիրի հետ տարածքային վեճում։