կարևոր
754 դիտում, 55 րոպե առաջ - 2026-09-10 19:34
Հասարակություն

Բախվել են «MAN» բեռնատարն ու մարդատար «Գազել»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է ջրատարում

Բախվել են «MAN» բեռնատարն ու մարդատար «Գազել»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է ջրատարում

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 92 կմ հատվածում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է «MAN» մակնիշի բեռնատարին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Գազել»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված հայտնվել ջրատարի մեջ։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում առաջին բուժօգնություն է ստացել Գյումրու բժշկական կենտրոնի բժիշկների կողմից, ապա տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն։

Բժիշկները տեղում նաև անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել մի քանի քաղաքացիների, սակայն վերջինները հրաժարվել են հիվանդանոց մեկնել։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։