|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մոսկվայի իրավապահ մարմինները ձերբակալել են ծագումով հայ 18-ամյա մի աղջկա: «Վեստի»-ի հաղորդմամբ` հայուհին երկար ժամանակ ուսումնասիրել եւ բացահայտել է այն ռուս աղջիկներին, ովքեր ցանկանում են նկարահանվել ֆիլմերում, իսկ այնուհետեւ, ներկայանալով որպես որեւէ կինոարտադրող ընկերության ներկայացուցիչ, առնվազն 3 աղջկանից վերցրել է 32.000-ական ռուբլի եւ, խոստումը չկատարելով, անհետացել:
Հաղորդվում է, որ աղջիկն իրականում գործազուրկ է, իսկ ոստիկանությունը կասկածում է, որ նրա խարդախությանը զոհ է դարձել ավելի քան 3 մարդ: