|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Սլովակիայի հավաքականի հարձակվող Միրոսլավ Ստոխը համարում է, որ Ռուսաստանի հավաքականի հետ հոկտեմբերի 7-ին կայանալիք հանդիպումը ամենակարևորն է իրենց համար:
«Եթե հաղթենք Ռուսաստանի հավաքականին, ապա կկարողանաք վերականգնել մեր վարկանիշը Հայաստանից կրած պարտությունից հետո»,- ասել է նա:
Հարձակվողը վստահ է, որ Սլովակիայի հավաքականն անպայման դուրս կգա Եվրո-2012-ի եզրափակիչ փուլ:
Հավելենք, որ Մոսկվայում կայացած Ռուսաստան-Սլովակիա հանդիպման միակ գոլի հեղինակն էր դարձել հենց Ստոխը: