Փոխարժեքներ
05 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Փաշինյանի երազանքը «Զվարթնոց»-ում ռուսներին թուրքերով փոխարինելն է։ Այս մասին գրում է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունն անարդյունավետ է նույնիսկ նրա երբեմնի դաշնակիցների համար, ու սա ևս մեկ անգամ փաստում է, որ մենք՝ որպես հիմնական ընդդիմադիր ուժերից մեկը, ճիշտ էինք, իրենք՝ ոչ։
Բազմիցս եմ ասել, որ Փաշինյանի խմբակը թուրքական շահեր սպասարկող ռեժիմ է, ու երբ Նիկոլ Փաշինյանը տարիուկես առաջ ասուլիսին հայտարարեց, որ ռուսական ռազմական ներկայությունը վտանգ է ադրբեջանցիների, թուրքերի համար, ակնհայտ էր, որ այդ ուղղությամբ իրենք քայլ են անելու, իրենց երազանքը, միգուցե, «Զվարթնոցում» ռուս սահմանապահներին փոխելն է ադրբեջանցի կամ թուրք սահմանապահներով։
Նիկոլը գնում է դեպի Արևմուտք, բայց ասեմ ձեզ, որ այդ Արևմուտքը Թուրքիան է:
Եթե ձեզ թվում է, թե Թուրքիան թույլ է տալու Հայաստանում ֆրանսիական, ամերիկյան, բրիտանական կամ այլ արևմտյան բազա լինի, չարաչար սխալվում եք:
Թուրքիան Արևմուտքի հետ դաշնակից է, այդ թվում՝ ռուսական ռազմական ներկայությունը գնալով նոսրացնի։
Պետք է քաղաքականապես կույր լինել, որ չտեսնես իրական սպառնալիքները, քաղաքական գործընթացները, որ մեր գլխավոր սպառնալիքները՝ Թուրքիան ու Ադրբեջանը թողած, սպառնալիք դիտարկես Ռուսաստանին։
Բացասաբար եմ վերաբերվում հայ-ռուսական հարաբերությունների տորպեդահարմանը Նիկոլի ռեժիմի կողմից:
Իհարկե կան խնդիրներ, բայց ես ասում եմ՝ ՌԴ-ի հետ դաշինքին այլընտրանքը չկա, միակ աըլընտրանքը՝ Թուրքիան է, որը ուղիղ ճանապարհ է դեպի թրքահպատակություն։
2020 թվականի աշնանը Նիկոլ Փաշինյանն էր ասում, որ Թուրքիան եկել է տարածաշրջան, որպեսզի ավարտին հասցնի Հայոց ցեղասպանությունը, հիմա ո՞րն է նրա կարծիքը փոխելու շարժառիթը, այն պարագայում, երբ Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել ոչ մի հարցում։
Իհարկե հայ-ռուսական հարաբերություններում կան խնդիրներ, բայց դրանք պետք է հարթել, այլ ոչ թե դաշնակցին սարքեն թշնամի ու Հայաստանի անվտանգային դարպասները բացել իրական սպառնալիքի՝ Թուրքիայի առաջ։
Սա կատարյալ հիմարություն է պետության անվտանգության տեսանկյունից, բայց իրենց տեսանկյունից միգուցե տրամաբանական է, որովհետև Փաշինյանը իրականացնում է Հայաստանը թուրքական աշխարհի մաս դարձնելու օպերացիան»։