կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-14 01:19
Տնտեսական

Որտե՞ղ է տնտեսական աճի լոկոմոտիվը

Որտե՞ղ է տնտեսական աճի լոկոմոտիվը

2010-ը թեպետ շատ բարդ, եւ առաջին հետճգնաժամաին տնտեսական տարի էր, սակայն բավականին տպավորիչ: Այսպես բնութագրեց անցած տարվա տնտեսական ցուցանիշները ԱԺ-ի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Տնտեսագետը հատկապես տպավորված էր 10 տոկոսի արդյունաբերության աճով, ինչը, «պայմանավորված է կառավարության ձեռնարկված հակաճգնաժամային միջոցառումներով»: «Գնահատելի է այն, որ տնտեսական աճի լոկոմոտիվը դարձավ արդյունաբերությունը»,- նշեց Մինասյանը:

 

Հետաքրքիր է, իսկ տպավորվա՞ծ են արդյոք գնացքի շարժակազմը տանող լոկոմոտիվի ընթացքով ուղեւորները, այսինքն` Հայաստանի բնակչությունը, հաշվի առնելով  ապրանքների գների եւ կոմունալ ծախսերի աճը: Պատասխանը, երեւի, գիտեն բոլորը:

 

Ըստ բանախոսի, 2010 թվականի տնտեսության 2,5 տոկոսի աճը երկու անգամ գերազանցեծ պետական բյուջեով նախատեսված ցուցանիշները: Իսկ 2011-ին, ըստ նրա, մենք կունենանք էլ ավելի մեծ նվաճումներ` 4,6 տոկոսի աճ: Մնում է հուսալ, որ մենք գոնե մեր վրա կզգանք այդ «փայլուն» նվաճումների «պտուղները»: