կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-13 01:15
Հասարակություն

2010-ին ավելացել են խախտումները

2010-ին ավելացել են խախտումները

2010-ին հայտնաբերվել է մոտ 2.500 վարորդ, որոնք ոչ սթափ վիճակում` ոգելից խմիչք օգտագործած, մեքենա են վարել:

 

Այս մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Ճանապարհային ոստիկանության Ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը:

 

Վերջինիս փոխանցմամբ թե’ հետիոտնի, թե’ վարորդների նկատմամբ հսկողության շնորհիվ ավելացել է հայտնաբերված խախտումների քանակը: Ընդհանուր առմամբ` 2010-ին հայտնաբերվել է 728.644 խախտում, որը նախորդ տարվանից ավել է 53.000-ով: 2010-ին 110.426 արձանագրություն է կազմվել առանց ամրագոտու ղեկին գտնվող վարորդների նկատմամբ: 22.824 արձանագրություն է կազմվել հետիոտնի նկատմամբ` նախորդ տարվա 6876-ի փոխարեն: