կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-11 05:55
Հասարակություն

Նախկին հրամանատարը ձերբակալված է

Նախկին հրամանատարը ձերբակալված է

Իջեւանի N զորամասի հրամանատար Սերգեյ Կարապետյանը ձերբակալված է: Առաջիկայում նրա դեմ նաեւ մեղադրանք կառաջադրվի:

 

Այս մասին քիչ առաջ տեղեկացանք պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանից:

 

Հիշեցնենք, որ 2010-ի դեկտեմբերի 31-ի երեկոյան Գետահովիտ գյուղից մի քանի երիտասարդ «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով գնալիս են եղել բանակում ծառայող իրենց ընկերոջը տեսնելու:

 

Անցագրային կետի մոտ նրանց տեսել է Ս. Կարապետյանը, սկսել է հայհոյել եւ հրամայել` լքել զորմասի տարածքը: Տղաներից մեկը պատասխանել է հայհոյանքին: Դրանից հետո հրամանատարը հանձնարարել է բռնել տղաներին եւ տանել զորամասի վարչական շենքի աշխատասենյակ, որտեղ էլ նրանց դաժանորեն ծեծել են:

 

Տեղի ունեցած միջադեպի հետեւանքով գանգուղեղային վնասվածք ստացած Տարոն Ենգիբարյանը երեկ ժամը 24-ի սահմաններում մահացել է: 21-ամյա տղան մոտ մեկ շաբաթ անգիտակից վիճակում գտնվելիս է եղել Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

 

Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով` Քրեական օրենսգրքի 258 հոդվածի երրորդ մասով: