Փոխարժեքներ
16 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Այսօր կայացած մալո ասուլիսի ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանն իր գնահատականները տվեց տնտեսական ու քաղաքական 2010-ին: Ընդհանուր առմամբ` երկրի համար տարին, ըստ Դավթյանի, կայուն էր` դրական միտումներով: Իսկ ինչպիսի՞ն էր տարին հենց Արտակ Դավթյանի համար: ԵՐԿԻՐ-ի այս հարցին պատասխանելիս` հանրապետականն ասաց, որ 2010-ը եղել է կայուն, ռիթմիկ են եղել նրա աշխատանքները ԱԺ-ում, որտեղ, Դավթյանի խոսքով, իր կարիքը կա: Իր հիմնական առաքելությունը ֆիլտրի դերն է: Արտակ Դավթյանը նաեւ ասաց, որ պատգամավորի իր աշխատանքը շատ է սիրում: ԵՐԿԻՐ-ի հարցին, թե ինչո՞վ է հատկապես Դավթյանին գրավում պատգամավորի աշխատանքը` նա պատասխանեց. «Լրագրողների հետ հանդիպումներով»:
ԵՐԿԻՐ-ի մյուս հարցին, թե որն է, ըստ պատգամավորի, տարվա ցնցող իրադարձությունը, հանրապետականը պատասխանեց. «Կադրային վերջին փոփոխությունները»