Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
-Պարոն Հովհաննիսյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀԿ 20-ամյակի հանդիսավոր նիստում Սերժ Սարգսյանի ելույթը:
-Եթե այդ ելույթում հնչած պահանջները սեփական կուսակցության նկատմամբ ռեալ կյանքի վերածվեն, ապա հրաշալի կլինի: Պարզապես դեպքեր եղել են` հրաշալի ելույթներ ենք լսել, ինչպես օրինակ` ընտրվելուց հետո Սերժ Սարգսյանի ուղերձը, մի շարք այլ ելույթներում այնտեղ շատ խիստ ու արդար պահանջներ են դրվել պատական համակարգի, իր իսկ իշխող կուսակցության, դաշնակիցների նկատմամբ: Սակայն խնդիրը նրանում է, թե որքանով են դրանք կյանքի կոչվում, ռեալ կյանքում դրսեւորվում: Մենք սրան ենք սպասում, եւ եթե իսկապես կյանքի կոչվեն այդ պահանջները դառնան իրողություն, ապա շատ լավ կլինի:
-Հավատո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանն անկեղծ էր այդ ելույթում, թե՞ ընտրությունների նախաշեմին փորձում է մաքրել իր շրջապատը:
-Ինչ դրդապատճառով էլ մաքրվի նախագահի շրջապատը, այնուամենայնիվ, ողջունելի կլինի: Դրդապատճառները դնելով մի կողմ` մաքրման պրոցեսն ինքնին լավ բան է:
-Ու հավատո՞ւմ եք, որ մաքրվում է շրջապատը, թե՞ այդ ամենն ընդամենը հերթական հերթապահ խոսքեր են:
-Չեմ կարող ասել: Դրա համար էլ սկզբում ասացի, որ մեզ համար կարեւորը ելույթում հնչածն իրականացնելն է:
-Սերժ Սարգսյանն իր ելույթում խոսեց նաեւ ընդդիմությամ մասին եւ նրանց բաժանեց երեք խմբի: ՀՅԴ-ն իրեն որ խմբում է տեսնում:
-Նախագահին պետք է հարցնեք` որ ընդդիմությունը որտեղ է տեսնում: Իսկ մենք ունենք մեր սեփական տեղը եւ միշտ այդ մասին ասել ենք: Մենք երբեք երկիրը ցնցումների տանելու գնով ներքաղաքական պայքար չենք տարել, չենք տանում եւ չենք տանի: Բայց դա բացարձակապես չի ազդում մեր վճռականության վրա եւ չի թուլացնում վճռականությունը: Երբ մենք խոսում ենք իշխանափոխության մասին, նկատի ունենք համակարգային փոփոխությունը: Եվ չենք սահմանափակվում նախագահի պերսոնայով: Բնականաբար, այստեղից կարելի է եզրակացություններ անել: