|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շուտով Սահմանադրական դատարանից հեռանալու է եւս մեկ հնաբնակ: «ՀԺ»-ին հայտնի դարձավ, որ 2018-ի ապրիլի 12-ին լրանում է ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան հակոբյանի կենսաթոշակի տարիքը: Հակոբյանն այս պաշտոնին է 1996 թվականից՝ 22 տարի:
«Հայկական ժամանակ»-ը տեղեկություններ ունի, որ ՍԴ նորընտիր նախագահ Հրայր Թովմասյանն ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանին առաջարկել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Ըստ մեր աղբյուրի, Բաբայանն ընդունել է առաջարկը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: