կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-15 12:26
Քաղաքական

Իրավական գործընթացների նկատմամբ կա քաղաքական միջամտություն. Անի Սամսոնյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ երեկ տեղի ունեցող դեպքերին, նշելով, որ իրավական գործընթացների նկատմամաբ քաղաքական միջամտություն կա:

«Ընդդիմախոսները սրում են իրենց հռետորաբանությունը և սկսվում են իրավական գործընթացները: Ժամանակագրորեն դա շատ տեսանելի է: Պաշտոնյաների մակարդակով տարածվում է նախաքննության գաղտնի փաստաթուղթ, սոցցանցերում դատավճիռ են կայացնում: Այս ամենը ցույց է տալիս, որ կա քաղաքական միջամտություն և ազդեցություն իրավական գործընթացների նկատմամբ: Բոլոր նրանք, ովքեր հանցագործություն են կատարել, պիտի կրեն պատասխանատվություն, բայց այսօր տեսնում ենք, որ կա նպատակահարմարության միտում: Երբ առաջանում է անհրաժեշտություն, իշխանությունը սկսում է այդ իրավական գործընթացները»,-նշում է պատգամավորը:

Ինչ վերաբերվում է կին պատգամավորների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպին, ապա Անի Սամսոնյանը կարծում է, որ եթե իշխանությունը այս մեթոդները իրավաչափ է համարում, ապա նախկինում էլ ոստիկանության գործելակերպը իրավաչափ էր:

«Բայց իրականում տեսնում ենք, որ ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառում: Ոչ միայն ոստիկանական համակարգի բարեխոփումներ չեղան, այլև նրանց մեթոդները այժմ խրախուսվում են: Այն մեթոդները, որ օգտագործում է իշխանությունը կին ընդդիմադիրների նկատամբ, խոսում է իրենց երեսպաշտության մասին, որ որևէ գնահատական դրան չի տրվում»,-ասաց Սամսոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում.