Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
89 տարեկան հասակում վախճանվեց ամերիկացի ռեժիսոր, դերասան, սցենարիստ եւ պրոդյուսեր Բլեյք Էդվարդսը՝ «Նախաճաշ Տիֆանիի մոտ» եւ «Վարդագույն հովազ» հանրահայտ ֆիլմերի հեղինակը: Վերջին երկու տարիներին Էդվարդսը գամված էր սայլակին, իսկ մահվան պատճառը թոքաբորբն էր:
Բլեյք Էդվարդսը կամ ինչպես նրան հաճախ անվանում էին՝ «Վարդագույն հովազը» ծնվել է 1922-ին: Ապագա մասնագիտության ընտրության հարցում մեծ ազդեցություն է ունեցել նրա խորթ հայրը, որը «Ֆոքս» կինոստուդիայի տնօրենն էր: Բանակում ծառայելուց հետո Էդվարդսը պայմանագիր է կնքում ստուդիայի հետ եւ արդեն 40-ականների վերջերին նա արդեն նկարահանվել էր մոտ 30 ֆիլմերում: Միաժամանակ նաեւ սցենարներ էր գրում, իսկ 1957-ին որոշեց նաեւ ֆիլմեր նկարահանել:
Նրա ֆիմերն անմիջապես ճանաչում գտան ամբողջ աշխարհում: 1961-ին նկարահանեց «Նախաճաշ Տիֆանիի մոտ» ֆիլմը՝ Օդրի Հեփբյորնի մասնակցությամբ. կինոնկարն արժանացավ «Ոսկե գլոբուսի» երկու եւ «Օսկարի» հինգ մրցանակի:
Բլեյք Էդվարդսը ստեղծագործել է տարբեր ժանրերում. նա նկարահանել է «Գինու եւ վարդերի օրերը» ցնցող դրաման, «Փորձ ահաբեկչությունում» թրիլերը եւ, իհարկե, «Վարդագույն հովազը» եւ շատ այլ ֆիլմեր:
Ռեժիսորն ընդհանուր առմամբ նկարահանել է 46 ֆիլմ, որից միայն 7-ը չեն արժանացել «Օսկարի», «Ոսկե գլոբուսի» կամ «Էմմիի»: Ընդ որում, ինքն անձամբ «Օսկարի» արժանացավ միայն 2004-ին՝ իր ամբողջ վաստակի համար:
Էդվարդսը համարում էր, որ լավ ֆիլմն արարում են լավ դերասանները, իսկ ռեժիսորին մնում է միայն նկարահանել նրանց: