Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 1300 մարդու, առգրավել 16 տրավմատիկ ատրճանակ, ավելի քան 200 դանակներ, մուրճեր եւ բեյսբոլի ձողեր: Ուժային կառույցների աղբյուրները ԶԼՄ-ներին հայտնել են, թե տուժել են մոտավորապես 30 հոգի, 5-ը հոսպիտալացվել են:
«Ձերբակալվածների պատկանելությունը ոչ ֆորմալ կամ ծայրահեղական շարժումներին պարզելու նպատակով ոստիկանության աշխատակիցները կալանել են 1348 մարդու: Նրանց մոտ հայտնաբերվել են մետաղյա ձողեր, էլեկտրաշոկեր, կաստետներ»,- ասել է ներքին գործերի վարչության ներկայացուցիչը: Արձանագրություններ են կազմվել 37 կալանվածների վարչական իրավախախտումների վերաբերյալ:
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն իր գոհունակությունն է հայտնել ոստիկանության գործողություններից՝ միտված սադրանքների ու զանգվածային անկարգությունների կանխմանը: «Երեկ Մոսկվայում ոստիկանությունը գործել է պրոֆեսիոնալ մակարդակով»,- գրել է Մեդվեդեւը Twitter-ի իր միկրոբլոգում: