կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-16 05:53
Սպորտ

Ուսանողների ընտրությամբ

Ուսանողների ընտրությամբ

Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի մարզական լրագրության ամբիոնի ուսանողները հարցում են անցկացրել, որի արդյունքում՝ 1947 միավորով ծանրամարտի աշխարհի չեմպիոն Տիգրան Գ. Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է այս տարվա լավագույն մարզիկների տասնյակը: Տիգրան Մարտիրոսյանը լավագույն մարզիկ էր ճանաչվել նաեւ Մարզական լրագրողների ֆեդերացիայի անցկացրած հարցումներով:

 

Սակայն հաջորդ իննյակը ունի այս հերթականությունը՝

 

 
2.    Լեւոն Արոնյան (շախմատ)` 1814

 

3. Հռիփսիմե Խուրշուդյան (ծանրամարտ)` 1756

 

4.  Յուրի Պատրիկեեւ (հունահռոմեական ըմշամարտ)` 1699

 

6.    5.  Ռոման Ամոյան (հունահռոմեական ըմբշամարտ)` 1698

 

7.    Հենրիխ Մխիթարյան (ֆուտբոլ)` 1670

 

8.    Արսեն Ջուլֆալակյան (հունահռոմեական ըմբշամարտ) ` 1664

 

9.    Հրաչիկ Ջավախյան (բռնցքամարտ)` 1645

 

10.  Յուրա Մովսիսյան (ֆուտբոլ)` 1431

 

Պատանի մարզիկների միջեւ պայքարում 1402 միավորով տարվա լավա•ույն մարզիկ է ճանաչվել, պատանիների Օլիմպիադայի ազատ ոճի ըմբշամարտի բրոնզե մեդալակիր` Արտակ Հովհաննիսյանը, երկրորդ հորիզոնականում է ծանրամարտիկ Սմբատ Մարգարյանը` 1398 միավորով:

Հայաստանի լավագույն 5 մարզիչներ են ճանաչվել`

1.    Լեւոն Ջուլֆալակյան (հունահռոմեական ըմբշամարտ)`1782 միավոր

 

2.    Աշոտ Մխիթարյան (ծանրամարտ) ` 1583

 

3.    Արսեն Եղիազարյան (շախմատի պատանեկան հավաքական)` 1370

 

4.    Վարդան Մինասյան (ֆուտբոլի ազ•ային հավաքական)` 1326

 

5.    Արայիկ Բաղդատյան (ազատ ոճի ըմբշամարտ)` 1256:

 

Ամենահամակրելի մարզիկներ են` Հենրիխ Մխիթարյանը (ֆուտբոլ), Նազիկ Ավդալյանը (ծանրամարտ) եւ Տիգրան Գ. Մարտիրոսյանը (ծանրամարտ):

 

Համակրելիների ցուցակը շարունակում են Արթուր Աբրահամը (բռնցքամարտ), Տիգրան Վ. Մարտիրոսյանը (ծանրամարտ), Սյուզի Կենտիկյանը (բռնցքամարտ), Հռիփսիմե Խուրշուդյանը (ծանրամարտ), Գեւորգ Դավթյանը (ծանրամարտ), Ռոբերտ Արզումանյանը (ֆուտբոլ), Դավիթ Մանոյանը (ֆուտբոլ),  Աղասի Աղասյանը (ծանրամարտ):

 

Հարցմանը, որն անցկացվում է առաջին անգամ, մասնակցել են 300 ուսանողներ եւ դասախոսներ: