կարևոր
604 դիտում, 9 ժամ առաջ - 2025-01-18 17:29
Քաղաքական

ՀՀ-ի ապագան կորոշվի քաղաքացիների «արևմտյան արժեքների» կամ սեփական մշակութային և պատմական ժառանգության ընտրությամբ

ՀՀ-ի ապագան կորոշվի քաղաքացիների «արևմտյան արժեքների» կամ սեփական մշակութային և պատմական ժառանգության ընտրությամբ
Քաղաքակաան եւ հասարակական կյանքում ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ դերի մասին noev-kovcheg –ի  խմբագրության հարցերին պատասխանել է պատմական գիտությունների դոկտոր, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի Կովկասի սեկտորի գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովը։

- Ալեքսանդր Բորիսովիչ, վերջին շրջանում նկատվում է Հայ Եկեղեցու դերի ակտիվացում Հայաստանի հասարակական եւ նույնիսկ քաղաքական կյանքում: Օնչպե՞ս եք գնահատում այդ դերը: Ընդ որում՝ ըստ Սահմանադրության, Հայաստանը աշխարհիկ պետություն է՝ աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունների գործունեության ոլորտի հստակ տարանջատմամբ։ Եկեղեցու հասցեին բազմաթիվ քննադատություններ ու մեղադրանքներ են հնչում, որ այն իր գործով չի զբաղվում, միջամտում է քաղաքականությանը եւ այլն: Ինչպե՞ս եք գնահատում Հայ Եկեղեցու դերը ներկա իրավիճակում: Որքա՞ն մեծ է նրա ազդեցության աստիճանը տեղի ունեցող ամեն իրադարձություններին:

- Տեղի ունեցող իրադարձությունները վերլուծելիս պետք է գիտակցել՝ Հայ Առաքելական Եկեղեցին (ՀԱԵ) կարեւորագույն դեր է խաղացել, որ հայ ազգը պահպանվել է մինչեւ մեր օրերը: Նա դարեր շարունակ հանդես է եկել հայ ժողովրդի մշակույթի եւ ավանդույթների գլխավոր պահապանի դերում։ 14-րդ դարում հայերի կողմից սեփական պետականության կորստից հետո կաթողիկոսները եւ հոգեւորականները հանդես են եկել որպես հայ բնակչության ներկայացուցիչներ հայաբնակ պետություններում եւ միջազգային ասպարեզում: 1991 թ-ի անկախ Հայաստանի Հանրապետության երեւան գալը Հայ Առաքելական Եկեղեցու համար լայն հնարավորություններ բացեց, բայց իր հետ բերեց նաեւ նոր խնդիրներ: ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածում ամրագրված է․ »Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում»: 1991 թ-ի հոկտեմբերին ՀՀ առաջին նախագահ լտպ-ն երդվեց Աստվածաշնչի վրա Վազգեն Ա Կաթողիկոսի ներկայությամբ, ով օրհնեց նրան: Նախագահի երդմնակալության նման ձեւաչափը պահպանվել է նաեւ հետագայում։ Հայաստանը համաշխարհային պատմության մեջ առաջին պետությունն էր, որը 301 թ-ին պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Հայաստանի Հանրապետությունը աշխարհիկ պետություն է, բայց Հայ Առաքելական Եկեղեցին փաստացի վերականգնել է իր պաշտոնական կարգավիճակը: Միայն ՀԱԵ-ն իրավունք ստացավ կրոնական դաստիարակության դասեր անցկացնել հանրակրթական դպրոցներում, իսկ որոշ եկեղեցական տոներ դարձան պետական: Մնացած դավանաբանական խմբերը Սահմանադրությամբ սահմանվում են որպես կրոնական կազմակերպություններ, որոնք առանձնացված են պետությունից եւ որոնց գործունեության ազատությւոնը երաշխավորված է:

- Բայց պետության կողմից Հայ Առաքելական Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու պատմական առաքելության ճանաչումը չի հանգեցրել աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունների հարաբերություններում լիակատար ներդաշնակության:

- Անկախություն ձեռք բերելը նպաստեց հայ առաքելական եկեղեցու ազդեցության աճին քաղաքական եւ հասարակկան կյանքի վրա: Միաժամանակ հանրապետությունում ակտիվ գործունեություն են ծավալել տարբեր կրոնական հոսանքներ եւ օտար աղանդներ: Սա լուրջ մարտահրավեր էր Հայ Առաքելական Եկեղեցու համար, որը ԽՍՀՄ-ում զերծ էր մնում այլ կրոնների եւ պաշտամունքների հետեւորդների մրցակցությունից։ Ժամանակի ընթացքում Հայ Առաքելական Եկեղեցու հեղինակության եւ ազդեցության պահպանման խնդիրը գնալով ավելի արդիական է դարձել։

Մինչ 2018 թ-ի «թավշյա հեղափոխությունը» հայ առաքելական եկեղեցին սերտ կապեր է պահպանել գործող իշխանության հետ: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 1998 թ-ի երդմնակալության արարողության ժամանակ ստացել է Գարեգին Ա Կաթողիկոսի օրհնությունը: Հետագայում ընտրված նախագահներին օրհնել է նրան փոխարինած Գարեգին Բ-ն:

Հայաստանի իշխանությունները ՀԱԵ-ին ազատեցին սեփականության հարկից, Եկեղեցուն վերադարձվեց խորհրդային իշխանության կողմից երբեմնի բռնագրավված անշարժ եւ շարժական գույքը՝ եկեղեցական եւ վանական շենքեր, հողեր, մշակութային արժեքներ եւ այլն: Դա թույլ տվեց ՀԱԵ-ին վերակենդանացնել տաճարները, դրանց կից բացել կիրակնօրյա դպրոցներ: Պետության օգնությամբ ստեղծվել է հոգեւորականների պատրաստման համակագ ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհասփյուռ հայ գաղթականների համար: ՀԱԵ-ն լայնածավալ հրատարակչական գործունեություն է ծավալել եւ կազմակերպել համազգային եկեղեցական սեփական հեռուստաալիքի աշխատանքը։

Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը նպաստել է տարբեր պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության հաստատմանը, հայկական սփյուռքի հետ կապերի զարգացմանը, մշակութային եւ հումանիտար նախագծերի իրականացմանը: Պետության եւ նրա քաղաքացիների համար Եկեղեցու գործունեության ակնհայտ օգուտի պայմաններում, սոցիալական դժգոհության աճին զուգընթաց, իշխանությունների նկատմամբ բացասական վերաբերմունքը գնալով տարածվում էր նաեւ Հայ Առաքելական եկեղեցու վրա։Եկեղեցու ղեկավարությունը մեղադրվում էր իշխանության հետ միավորվելու, կոռումպացված լինելու, ժողովրդի հետ կապը կորցնելու, բիզնեսի աշխարհում ներգրավվելու եւ մարդկանց շրջանում եկեղեցու նկատմամբ անվստահություն եւ անհարգալից վերաբերմունք ձեւավորելու մեջ: Հասարակության մեջ աճող սոցիալական դժգոհությունը նպաստեց օտարերկրյա աջակցություն ունեցող կրոնական կազմակերպությունների եւ աղանդների ազդեցության աճին:

Չնայած Սերժ Սարգսյանի հակառակորդների կողմից Եկեղեցու մշտական քննադատությանը, բնակչության մեծամասնությունը, այնուամենայնիվ, հակված չէր ամբողջությամբ նույնացնել աշխարհիկ եւ եկեղեցական իշխանություններին։ Այդ մասին էին վկայում Սերժ Սարգսյանի կառավարման դեմ զանգվածային ցույցերը եւ Գարեգին Բ կաթողիկոսի դեմ ակցիաների սակավաթիվ լինելը։ Սա թույլ է տալիս եզրակացնել՝ «թավշյա հեղափոխության» նախօրեին բնակչությունը ՀԱԵ ղեկավարության նկատմամբ ավելի շատ դրական կամ չեզոք էր վերաբերվում, քան կտրականապես բացասական։ Որպես Հայ Առաքելական եկեղեցու անհաշտ եւ գաղափարապես մոտիվացված հակառակորդներ հանդես էին գալիս նախ եւ առաջ արտաքին ֆինանսավորում ստացած արեւմտամետ ՀԿ-ները եւ տարբեր բնույթի կրոնական կազմակերպությունները։

- Ալեքսանդր Բորիսովիչ, սիկ ինչպե՞ս  դասավորվեցին Եկեղեցի-պետություն հարաբերությունները «թավշյա հեղափոխությունից» հետո:

Իշխանափոխությունը փոխեց աշխարհիկ եւ եկեղեցական իշխանությունների փոխհարաբերությունների նախկին բնույթը։ Դա ցայտուն երեւաց արդեն 2018 թ-ի մայիսի 21-ին, երբ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ վարչապետն ու կառավարության անդամները երդվեցին առանց Կաթողիկոսի եւ առնց Աստվածաշնչի վրա: Գարեգին Բ-ն խիստ քննադատության թիրախ է դարձել նախկին իշխող վերնախավի հետ նրա սերտ կապերի պատճառով։ ՀԱԵ-ն «թավշյա հեղափոխականների» կողմից դիտարկվում էր որպես տապալված ռեժիմի բաղկացուցիչ մաս։ Սակայն եկեղեցու հետ կոնֆլիկտում ն. Փաշինյանի եւ նրա շրջապատի դերն այնքան ակնհայտ չէր, որքան սերժ Սարգսյանի հետ կոնֆլիկտում: Սարգսյանի, խորհրդարանի, իսկ ավելի ուշ՝ դատական իշխանության հետ, որը նույնպես հռչակվեց «կոռումպացված ռեժիմի անցյալի մասունք»։ Փաշինյանը նախընտրեց բացահայտ կոնֆլիկտի մեջ չմտնել Հայ Առաքելական եկեղեցու հետ, բայց իշխանափոխությունից անմիջապես հետո նրա ղեկավարության հակառակորդները (ՀԿ-ներ, եկեղեցական այլախոհներ, տարատեսակ երիտասարդական ակտիվիստներ եւ այլն) ստեղծեցին «նոր Հայաստան, նոր Հայրապետ» հասարակական շարժումը։ Այն քարոզչական արշավ ծավալեց Գարեգին Բ-ի դեմ, որն ուղեկց ուժային ակցիաներով եւ վիրավորական գործողություններով Կաթողիկոսի եւ Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւորականների նկատմամբ։ ՛Թավշյա հեղափոխության» հանդեպ համակրանք չկիսող հայկական լրատվամիջոցները մատնանշում էին «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման կապերը Սորոսի հիմնադրամի հետ, արեւմտամետ ուժերի եւ նրանց համադրողների ձգտումը՝ թուլացնել Եկեղեցու դիրքերը եւ ավանդական արժեքները հայ հասարակության մեջ։2018ի հուլիսին «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման աջակիցները ներխուժեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք, պահանջեցին Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականն ու անժամկետ պիկետ հայտարաեցին: Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարությունը նման գործողությունները որակել է որպես կտրականապես անընդունելի եւ կոչ  արել պատկան մարմիններին՝ վերականգնել կարգուկանոնը: Սակայն նիկլորը հայտարարեց՝ պետությունը եւ վարչապետը չպետք է խառնվեն եկեղեցու գործերին, քանի որ այն առանձնացված է պետությունից, եւ ոստիկանությունը սահմանափակվել է դիտորդի դերով:

- Եվ այնուամենայնիվ, Կաթողիկոսին տապալել այն ժամանակ չհաջողվեց։ Ինչո՞ւ։

- Նախ այն պատճառով, որ Գարեգին Բ կաթողիկոսի դեմ բողոքի ակցիաներն աջակցություն չստացան։ Ընդհակառակը, Հայ Առաքելական Եկեղեցու կաթողիկոսի եւ հոգեւորականների նկատմամբ հարձակումներն ու բռնի գործողությունները բացասական արձագանք են առաջացրել երկրում եւ Սփյուռքում, դրանք սկսեցիբ վարկաբեկել վարչապետին եւ «թավշյա հեղափոխության իդեալները»: Արդյունքում ոստիկանությունը վերականգնեց կարգուկանոնը Մայր Աթոռի տարածքում, իսկ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը անհետայտացավ քաղաքական ասպարեզից:

ԱՄՆ-ում հայկական սփյուռքը փորձեց կառուցողական հուն տեղափոխել նոր իշխանության եւ Հայ Առաքելական եկեղեցու հարաբերությունները։ 2018ին ԱՄՆ-ում հայկական պատմական ժառանգության հանրահռչակման եւ մշակութային կապերի զարգացման նպատակով մի շարք միջոցառումներ են անցկացվել: Դրանցում ակնհայտորեն առկա էր գովազդային բաղադրիչ, որը կոչված էր լավագույնս ներկայացնելու Հայաստանի նոր ղեկավարությանը։ Նյու Յորքի միջացառումներից մեկում կազմակերպվեց Փաշինյանի եւ Գարեգին Բ-ի համատեղ մասնակցությունը։ Մի փոքր անց նիկլորը ժամանեց Էջմիածին եւ հանդիպեց Վեհափառին, ով շնորհավոց նրան ընտրությունների հաջող անցկացման, «իմ քայլը» դաշինքի տպավորիչ արդյոնքների կապակցությամբ, հաջողւոթյուններ մաղթեց վարչապետի «հայրենաշինության եւ բոլոր իղձերի իրականացման» ծրագրերի իրականացման գործում: 2019 թ-ի հունվարի 14-ին Գարեգին Բ-ն վարչապետին ուղղված նոր շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է՝ արտահերթ հերթական խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին հայ ժողովրդի վստահությունը Փաշինյանի եւ նրա գլխավորած քաղաքակն ուժի նկատմամբ: Սակայն, չնայած նոր իշխանությունների եւ Եկեղեցու հարաբերությունների թվացյալ կարգավորմանը, Կաթողիկոսի եւ հոգեւորականների վարկաբեկմանն ուղղված քարոզչությունն այդպես էլ չդադարեց։

- Եվ ինչպե՞ս են դասավորվել Եկեղեցի-պետություն հարաբերությունները հետագայում:

- Կարճատեւ դադարից հետո այդ հարաբերությունները նորից սկսեցին վատանալ։ 2019 թ-ի սեպտեմբերին Լոս Անջելեսում կայացած մամուլի ասուլիսում Փաշինյանը հայտարարեց՝ եկեղեցին մտադիր է քանդել իշխանությւոնը եւ հնարավոր համարեց աշխարհիկ իշխանությունների միջամտությունը եկեղեցու գործերին, եթե դա արվի «հայ ժողովրդի պահանջով»:

Այնուամենայնիվ, Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարությունը կրկին փորձեց երկխոսություն հաստատել նրա հետ։ 2019 թ-ի նոյեմբերի 1-ին Գարեգին Բ-ի հրավերով վարչապետն Էջմիածնում հանդիպել է Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներին եւ ներկայացրել ստեղծված իրավիճակում Եկեղեցու դերի վերաբերյալ իր տեսլականը: Փաշինյանը փաստեց՝ հոգեւորությունից հրաժարվելու խորապատկերին հայ հասարակության մեջ տեղի է ունենում քաղաքական դեգրադացիա, տարածվում է կոռուպցիան եւ հասարակության բարոյական քայքայումը: Նա հայտարարել է՝ անհրաժեշտ է հասնել այնպիսի փոփոխությունների, որոնք կծառայեն ժողովրդին, երկրին, պետությանը եւ Եկեղեցուն: Ընդ որում՝ նիկլորը ընդգծել է՝ հոգեւոր արժեքները, հոգեւոր կյանքը, հոգեւոր բովանդակությունը շատ կարեւոր են անձամբ իր համար եւ դրանք համարում է իր քաղաքական գործունեության եւ կյանքի անբաժանելի մասը:

- Այսինքն՝ եւ Եկեղեցու ղեկավարությունը, եւ վարչապետը դրսեւորել են նորմալ հարաբերություններ հաստատելու բացահայտ ձգտում:

- Այո, Գերագույն հոգեւոր խորհրդի անդամների հետ հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարեց, որ մտադիր է եկեղեցու հետ հարաբերությունները կառուցել կառուցողակնության, փոխադարձ հարգանքի, անկեղծ երկխոսության եւ այլնի հիման վրա եւ նույնիսկ շնորհակալություն հայտնեց Կաթողիկոսին աշխարհիկ եւ եկեղեցական իշխանությունների երկխոսութոյւնը կազմակերպելու համար: 2020ի հունվարի 13-ին վարչապետը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, խորհրդարանի նախագահը եւ իշխանության այլ ներկայացուցիչներ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցեցին Բաքվի հայկական ջարդերի զոհերի հիշատակին:

- Բայց կառուցողականությունն ու փոխադարձ հարգանքը շուտով անհետացան։ Ինչո՞ւ։

- Հարաբերւթյունների նոր սրման պատճառը կորոնավիրուսի համաճարակի ժամանակ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու Գարեգին Բ-ի կոչն էր։ Իշխանությունները դրանում տեսան ոչ թե նախկին նախգահի առողջության մասին հոգսը, այլ ընդդիմության աջակցությունը։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Կաթողիկոսի հայտարարությունը որակեց որպես միջամտություն քաղքականությանը, ճնշում դատարանի վրա եւ փաստացի կոչ արեց նրան հեռացնել Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարությունից, քանի որ «ՀՀ հազարավոր քաղաքացիներ երկար ժամանակ շատ կարեւոր են համարում Կաթողիկոսի փոփոխությունը»: Մամուլում կրկին սկսեցին շրջանառվել Կաթողիկոսին եւ հոգեւորականին վարկաբեկող նյութեր։ Հայ Առաքելական եկեղեցու ղեկվարությունն իր քննադատներին կոչ է արել չքաղաքականացնել Կաթողիկոսի դիրքորոշումը, չկորցնել արժանապատվոթյունը եւ պահպանել քաղաքակիրթ մոտեցում Կաթողիկոսի հայտարարությունների վերաբերյալ կարծիք հայտնելու հարցում՝ հատկապես պետական պաշտոններ զբաղեցնող անձանց: Ի պաշտպանություն ՀԱԵ-ի հանդես եկան Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսները: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները փաստեցին, որ տեղի է ունենում ոչ թե Գարեգին Բ-ի քննադատությունը, այլ «ատելության հռետորաբանոթյուն»: ՀՅԴ կուսակցությունը հայտարարել է Եկեղեցու եւ ազգային արժեքների վրա հարձակումների հերթական այլանդակ եւ անբարոյական արշավի անթույլատրելիության մասին:

- Ինչպե՞ս էին դասավորվում Եկեղեցու եւ ներկա իշխանությունների հարաբերությունները ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո:

- Ղարաբաղյան երկրորդ պատերազմում կրած պարտւթյունը հայ հասարակությանը շփոթության եւ շոկի մեջ գցեց։ Ընդդիմությունը Փաշինյանին մեղադրել է ազգային շահերը դավաճանելու մեջ եւ պահանջել նրա անհապաղ հրաժարականը: Այս պահանջին աջակցել է Գարեգին Բ կաթողիկոսը, ով վարչապետիբ կոչ է արել ինքնակամ հրաժարական տալ: Գարեգին Բ-ն ընդգծել է՝ նա նախապես քննարկել է երկրում մշտապես վատթարացող իրավիճակը Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոսների խորհրդի եւ եկեղեցական բարձրագույն խորհրդի, ինչպես նաեւ Հայաստանի նախագահի, խորհրդարանի խոսնակի, տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների եւ հենց նիկլորի հետ: Նա խորհրդարանին կոչ արեց ականջալուր լինել հասրակության պահանջներին, ընտրել այլ վարչապետ եւ ստեղծել ազգային համաձայնության կառավարությւն: Վարչապետին հրաժարական տալու կոչով է հանդես եկել նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության առաջնորդ Արամ երկրորդը:

Ընդդիմությանը չհաջողվեց ընդվզման ալիքի վրա հասնել իշխանափոխության։ Փաշինյանը հայտարարել է՝ իրեն համարում է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի գլխավոր պատասխանատուն: 2021 թ-ի ապրիլին հրաժարական է տվել, սակայն շարունակել է մնալ վարչապետի պաշտոնկատար։ Նրա հետագա կառավարման լեգիտիմացման միջոցը 2021 թ-ի հունիսի 20-ին անցկացված արտահերթ խորհրդարական ընտրություններն էին, որտեղ իշխող կուսակցությունը համոզիչ հաղթանակ տարավ։ Ընտրությունների արդյունքների վերաբերյալ միջագային արձագանքը բարենպաստ էր․Ընդդիմադիր կուսակցությունների՝ զանգվածային բողոքի ակցիաներ կազմակերպելու եւ ընտրությունների արդյունքները վիճարկելու փորձերն ապարդյուն էին։Ի տարբերություն ընդդիմության, որը շարունակում էր պահանջել նիկլորի հրաժարականը, ՀԱԵ ղեկավարությունը ընդունեց ընտրությունների արդյունքները, շնորհավորեց նրան վարչապետ նշանակվելու կապակցությամբ եւ մաղթեց արդյունավետ աշխատանք: Գարեգին Բ-ն երկրի բոլոր քաղաքացիներին ազգային միասնության եւ քաղաքական տարաձայնությունների հաղթահարման կոչ արեց:

- Սակայն հետագայում Եկեղեցի-պետություն հարաբերություններն այդպես էլ չկարգավորվեցին։ Ինչո»ւ։

- 2022ի հոկտեմբերի 6-ին Պրահայի գագաթաժողովում Փաշինյանը ԼՂՀ տարածքը պաշտոնապես ճանաչեց որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս։ Գարեգին Բ - ն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին դրա հայտարարությունները որակել է անտեղի եւ արցախյան հարցի լուծմանը չնպաստող: Հայկական սփյուռքյան կազմակերպությունները նույնպես անընդունելի են գնահատել Փաշինյանի գործողությունները: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հայտարարել է՝ հայկական սփյուռքի ինստիտուտները, կազմակերպություններն ու անհատները՝ նոր ու հին, քաղաքացիական, աշխարհիկ ու հոգեւոր, նիկլորի անխոհեմ փորձը՝ Արցախը Ադրբեջանին հանձնելու, գնահատում են որպես մահվան դատավճիռ այդ սրբազան հողի տեղաբնիկների համար: Կանադայի Հայ Դատի հանձնախմբի հայտարարության մեջ մերժողականություն եւ խորը հիասթափություն էր արտահայտվում վարչապետի դիրքորոշման եւ Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի մաս պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ: Նմանատիպ հայտարարություններով հանդես են եկել Ռուսաստանի եւ այլ երկրների հայկական կազմակերպությունները:

Գարեգին Բ կաթողիկոսը կրկին կրկնել է վարչապետին ուղղված իր «հայրական կոչը»՝ հրաժարական տալ։ Փաշինյանը հերքեց իր հասցեին հնչող քննադատությունները եւ հայտարարեց՝ «եթե եկեղեցին վատ հարբերություններ ունի կառավարության հետ, ուրեմն եկեղեցին վատ հարաբերություններ ունի Աստծո հետ»: Նա կոչ է արել Եկեղեցուն մտածել իր էության, տեսության եւ հավատքի մասին եւ երկրի ճակատագիրը թողնել կառավարության ձեռքում՝ միաժամանակ վստահություն հայտնելով, որ «Աստված մեզ կօգնի զարգացնել, հզորացնել Հայաստանը եւ խաղաղություն բերել նրան»:

2023 թ-ի մայիսի 22-ին խորհրդարանի նիստում քննարկվել է կառավարություն-ՀԱԵ հարաբերությունների խնդիրը։ Դրանում Փաշինյանը բացասական գնահատական է տվել Հայ Առաքելական Եկեղեցու պատմական եւ ժամանակակից դերին, քանի որ նախկինում Հայոց կաթողիկոսները «գալով Հայաստան՝ դարձել են ազդեցության գործակալներ։ Թվում է, թե մինչ այժմ նրանց մոտ ոչինչ չի փոխվել»։ Նա ընդգծել է երկու-երեք ամսում այդ հարցը լուծելու իր վճռականությունը։ Որպես իշխանությունների հանդեպ անհավատարիմ եկեղեցու վրա ազդելու միջոց՝ խորհրդարանի նիստում առաջարկվում էր զրկել նրան հարկային արտոնություններից, բռնագրավել պետության համար օգտակար հողատարածքները եւ այլն։

Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական ինքնիշխանության պաշտոնական ճանաչումը Պրահայում նշանակում էր հրաժարվել հայ ազգի եռամիասնության սկզբունքից (Սփյուռք-Արցախ-Հայաստան) եւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների նախկին եռակողմ պայմանավորվածություններից, ինչը արժեզրկեց ռուսական խաղաղապահ զորակազմի մանդատը։ Հակամարտության գոտին Հայաստանի իշխանությունների կողմից ճանաչվեց ադրբեջանական պետության անբաժանելի մաս, դրանից հետո ռուս խաղաղապհների ինքնուրույն գործողությունների համար ոչ մի իրավական հիմք այլեւս գոյություն չուներ, ամեն ինչ պահանջում էր համաձայնեցում Բաքվի հետ: Դա որոշել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործողությունների (կամ անգործության) հետագա բնույթը։

2023 թ-ի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական բանակը նոր հարձակում է սկսեց Լեռնային Ղարաբաղում։ Ռուսական խաղաղապահ զորախումբը պահպանել է չեզոք դիրք, սակայն արդեն հաջորդ օրը նրա հրամանատարությունը կարողացել է հասնել հրադադարի։ Չճանաչված ԼՂՀ իշխանությունները կապիտուլյացիայի ենթարկվեցին, նրա նախագահի կողմից 2024ի հունվարի 1-ից Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին հրամանագիր արձակվեց։ Տեղի հայ բնակչությունը ստիպված էր փախչել Հայաստանի տարածք։ Հայաստանի ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղի կորստի մեղքը բարդել է Ռուսաստանի վրա։ Ընդդիմությունը տեղի ունեցածի պատճառը նախ տեսնում էր Փաշինյանի՝ ազգային շահերին դավաճանության մեջ։ Հայ Առաքելական Եկեղեցու դիրքորոշումը ներկայացրել է Գարեգին Բ-ն՝ հայտարարելով, որ Ղարաբաղի հայերի ողբերգության պատճառը Ադրբեջանի ագրեսիվ, ցեղասպան գործողություններն են, աշխարհի ոչ ադեկվատ արձագանքը, Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունն Արցախի նկատմամբ եւ հայ ժողովրդի պառակտումը: Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարությունը կրկին կոչ է արել դրան հրաժարական տալ։ Ի պատասխան՝ գործող իշխանության կողմնակիցները հերթական անգամ պահանջել են Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականը։

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը բողոքի նոր ալիք է բարձրացրել։ 2024ի ապրիլի 23-ին Ադրբեջանի վերահսկողության տակ է հանձնվել Տավուշի մարզի հայաբնակ չորս գյուղ, որոնք մինչեւ ԽՍՀՄ փլուզումը մտնում էին Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ: Գյուղերի հանձնումը ընդդիմության կողմից գնահատվեց որպես ազգային շահերի հերթական դավաճանություն։ Դելիմիտացիայի շրջանակներում տարածքային զիջումներին դեմ է եղել նաեւ Հայ Եկեղեցին։ Տավուշի մարզում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնք ղեկավարել է ՀԱԵ Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ, Չուվաշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

- Այսինքն՝ եկեղեցու քաղաքական դերը Հայաստանում գնալով ակտիվանում էր: Բայց այդ դեպքում ինչո՞ւ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զրկվեց համաժողովրդական աջակցությունից։

- Այո, այդ մասին ակնհայտորեն վկայում էին տեղի ունեցող իրադարձությունները։ 2024ի գարնանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները փորձել են արգելափակել երթեւեկությունը ճանապարհներին, մայրաքաղաքում սկսվել են հանրահավաքներ՝ դրա հրաժարականի պահանջով: Մայիսին սկսեց գործել «սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը, որը զբաղվում էր Բ.Գալստանյանի գաղափարների եւ գործունեության քարոզչությամբ, ինչպես նաեւ իրականացնում էր տարբեր ակցիաների համակարգումը: Ընդդիմությունը Բագրատ արքեպիսկոպոսին հայտարարել է վարչապետի իր թեկնածուն, նա ինքը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել Եկեղեցուն ծառայելուց հանուն երկրի փրկության: Հայ Առաքելական Եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհուրդն իր զորակցությունն է հայտնել ցուցարարներին, նըդ որում՝ եկեղեցու ղեկավարությունը կոչ է արել բողոքի ակցիայի մասնակիցներին գործել բացառապես խաղաղ միջոցներով, իսկ իշխանություններին՝ առաջնորդվել այնպիսի մոտցումներով, որոնք չեն ավելացնի անվտանգության սպառնալիքները՝ հասարակության մեջ խորացնելով անապահովության եւ անորոշության զգացումը: Եկեղեցու ղեկավարությունը հայտարարել է՝ Հայ Առաքելական եկեղեցին չի հավակնում իշխանության, սակայն ջանքեր է գործադրելու պետականության ամրապնդման համար: Փաշինյանը մեղադրեց եկեղեցուն, որ ոչ միայն մասնակցում է, այլեւ կազմակերպում եւ ղեկավարում է բողոքի ելույթները: Արդյունքում զանգվածային բողոքի ակցիաների ճնշման ներքո իշխանությունը «ժողովրդական վարչապետին» հանձնելու սցենարը կրկնելու փորձն ավարտվեց անհաջողությամբ, քանի որ արքեպիսկոպոս Բ. Գալստյանի աջակցության մակարդակը բավարար չէր առաջադրված խնդրի լուծման համար։

- Ինչպե՞ս է Հայ Առաքելական եկեղեցու ներկայիս դերը համադրվում քաղաքականության եւ կրոնի տարանջատման, պետական ծառայության եւ Աստծուն ծառայելու քրիստոնեական սկզբունքի հետ:

- Եկեղեցի-պետություն ներկայիս հակամարտությունը պայմանավորված է բազմաթիվ պատճառներով եւ ունի իր նախապատմությունը, որը մեծապես որոշում է ՀԱԵ-ի դերը հայ ազգի կյանքում եւ ժամանակակից պայմաններում: 2018 թ-ի «թավշյա հեղափոխությունից» հետո քաղաքացիական եւ եկեղեցական իշխանությունների միջեւ կոնֆլիկտը գաղափարական եւ աշխարհայացքային բնույթ ունի: Ներկայիս իշխանությունը ձգտում է ինտեգրվելու հավաքական Արեւմուտքին, նրա «համընդհանուր արժեքներին», հայ հասարակությունը վերափոխելու առանձին անհատների («Հայաստանի հպարտ քաղաքացիների») ընկերակցության, որոնք ունեն ինքնարտահայտման լիակատար ազատություն՝ ընդհուպ մինչեւ իրենց սեռական պատկանելության ինքնորոշումը տարբեր ձեւերով։ Սա ենթադրում է ազգային ինքնագիտակցության փոխարինում համընդհանուր «աշխարհի քաղաքացիների» վերպետական ինքնագիտակցությամբ՝ իր արտազգային կենսակարգի մոդելով, ավանդական արժեքներից եւ բարոյականությունից հրաժարվելով։ Յուրաքանչյուր անհատի ինքնարտահայտման ազատությունը ներառում է նաեւ բոլոր կրոնների եւ զանազան պաշտամունքների հավասարությունը, ինչը նշանակում է, որ ՀԱԵ-ն կորցնում է իր նախկին սկզբունքային կարեւոր դերը հայ ազգի կյանքում: Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարության կարծիքով՝ ներկայիս կառավարության քաղաքականությունը կործանարար է հայ ազգի եւ պետության համար:

Եկեղեցին շարունակում է հավատարիմ մնալ եռամիասնությանը.Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական վերացումից հետո Հայ Առաքելական Եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհուրդը որոշում է կայացրել պահպանել Արցախի թեմը: ՀԱԵ-ն այն եկեղեցիների շարքում է, որոնք հանդես են գալիս ի պաշտպանություն իրենց պատմամշակութային ժառանգության եւ ավանդական արժեքների:

Ներկայումս Հայաստանի եւ հայ ազգի պատմական հեռանկարները որոշվելու են ինչպես Աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխություններով, այնպես էլ հանրապետության ներքաղաքական իրավիճակով, նրա քաղաքացիների կողմից «արեւմտյան համընդհանուր արժեքների» ընդունմամբ կամ սեփական պատմամշակութային ժառանգության հիման վրա զարգացման օգտին ընտրությամբ:

- Ի՞նչ կմաղթեք մեր թերթի ընթերցողներին այս դժվարին պահին:

- Մենք ապրում ենք փոփոխությունների դարաշրջանում, երբ տեղի է ունենում նախկին աշխարհակարգի խզում, եւ այդ խզմանն անխուսափելիորեն ուղեկցում են անկայունությունը, բազմաթիվ պատերազմներն ու հակամարտությւթնները: Միաբեւեռ մոդելին փոխարինելու է գալիս բազմաբեւեռ աշխարհը, եւ հենց հիմա է որոշվում այն դերը, որ ապագայում խաղալու են ժամանակակից պետությունները։ Ցանկանում եմ մաղթել, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ այլ պետությունների զարգացումն ընթանա առողջ, կառուցողական, ազգային շահերին միտված ճանապարհով, եւ որ ձեր բոլոր ընթերցողները ոչ միայն ապրեն ներկա դրամատիկ ժամանակները, այլեւ հաջողությամբ օգտվեն ինքնաիրացման բոլոր հնարավորություններից, ձեռք բերեն բարեկեցություն եւ ընտանեկան երջանկություն:

 

Աղբյուրը՝ noev-kovcheg.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի