|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Վերջին շրջանում ադրբեջանաթուրքական ֆիլմերի փառատոներ անցկացնելու միտումները մեծացել են: Եվ անկախ այն բանից, թե ցուցադրվող ֆիլմերը քարոզչական, թե ոչ քարոզչական են, դրանք քաղաքական ֆորմատի մեջ են դրվում, ինչը եւ բնական է:
ԵՐԿԻՐ-ի այն հարցին, թե արդյո՞ք նման փառատոններ կարելի է անցկացնել մեզ մոտ, Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց, թե ինքը քաղաքագետ է եւ կարող է միայն այդ գործընթացներին գնահատական տալ, իսկ որպես քաղաքացի տեսակետ հայտնել չի կարող, քանի որ մասնագիտական էթիկան չի թույլ տալիս:
Իսկ երեւույթի գնահատականն այս է` քանի որ հասարակությունում կան տարբեր դիրքորոշումներ եւ տրամադրվածություններ, ապա բախում է լինում: Իսկ այդ բախումները քաղաքական նպատակներով չօգտագործելը «մեղք» է: