Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 10-12-ը տեղի է ունեցել ՀՅԴ երիտասարդական, ուսանողական եւ պատանեկան միությունների բարձրագույն մարմինների ներկայացուցիչների համահայկական խորհրդաժողովը: Մասնակցել են 12 երկրներից Երեւան ժամանած ՀՅԴ երիտասարդական, ուսանողական եւ պատանեկան միությունների բարձրագույն մարմինների 38 ներկայացուցիչներ:
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփելով խորհրդաժողովի արդյունքները` ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Միքայել Խոսրովյանը նշեց, որ ամենակարեւոր ձեռքբերումն իրենց համար Սփյուռքում եւ Հայաստանում գործող 6 ուսանողական միությունների միջեւ հաստատված կապն է: Իսկ ԱՄՆ Արեւմտյան շրջանի Երիտասարդական միության ատենապետ Սերուժ Աբրահամյան նշեց, որ խորհրդաժողովն արդյունավետ էր եւ իրենց հնարավորություն տվեց ծանոթանալու եւ կարծիքներ փոխանակելու:
Դաշնակցության Սփյուռքի կառույցների ներկայացուցիչները խոսեցին այն խնդիրների մասին, որոնց բախվում են իրենք եւ նշեցին, որ դրանք հիմնականում ազգային են` ձուլման վտանգն ու խառնամուսնություններ: Իսկ հայաստանյան միություների ներկայացուցիչներին մտահոգում են հիմնականում քաղաքական հարցերը:
«Սոցիալական, տնտեսական իրավական, արդարության հարցերը մեզ համար Հայաստանում այսօր առաջնային են, ինչպես ազգայինը: Այսօր մեր պայքարն անարդարությունների դեմ է»,- ասաց ՀՅԴ ՀԵՄ վարչության ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը: