|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Տեղական դեղագործության առաջնահերթ խնդիրներից մեկն էլ Եվրամիության չափանիշներին համապատասխան արտադրանք տալն է: Այս հարցը Դեղագործության մրցունակության երրորդ համաժողովի օրակարգում էր:
«Մեզ հետ պետք է համագործակցեն նաև մասնավոր հատվածում, դեղարտադրող ընկերությունները պետք է պատրաստ լինեն , քանի որ 2014 թ-ից արտահանվող դեղորայքը պարտադիր պետք է համապատասխանի GMP պայմաններին»,- կարծում է USAID/CAPS ծրագրի դեկավար Արտակ Ղազարյանը:
«Բավական աշխատանք արդեն արված է միջազգային, մասնավորապես՝ GMP ստանդարտների ուղղությամբ, արդեն մի քանի ընկերություն Հայաստանում հասել են նշված ստանդարտներին, սակայն օրենսդրական դաշտի համապատասխան կարգավորման խնդիր կա, կառավարությունը մինչև տարեվերջ կքննարկի այս հարցը»,- նշում է Ղազարյանը:
Մեր երկրում գրանցված են 17 դեղարտադրող ընկերություն, որից 12-ը բավականին ակտիվ են աշխատում: Ըստ Ղազարյանի` այդքան արտադրողների առկայությունը հնարավորություն է ստեղծում մեծ քանակով դեղորայք արտահանել: