|
Փոխարժեքներ
26 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Կա հայի տեսակ, որը պատրաստ է, հանուն իր նեղանձնականի, զոհաբերել ամեն ազգայինն ու հայրենականը…
Կա հայի մեկ այլ տեսակ, որը պատրաստ է հանուն ընդհանուրի զոհաբերել իր նեղանձնականը և փրկել ամեն ազգայինն ու հայրենականը…
Անկախ նրանից, թե Արցախն ինչպես դուրս կգա ստեղծված ծանրագույն վիճակից (իսկ ես համոզված եմ, որ ամեն ինչ լավ կլինի), իրեն հարգող յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի, որ այն, ինչ հիմա անում է արցախահայը, դա ՊԱՅՔԱՐ է ոչ այնքան իր շահը, որքան մեր ընդհանուրի ազգայինն ու հայրենականը փրկելու համար…
Իսկական հայն այսօր պարտավոր է այնպես անել, որ վաղը լինելով նորից ազատագրված ու ծաղկող Արցախում, իրեն զգա արժանապատիվ և հպարտ, այլ ոչ թե (իր չարածի համար) անպատիվ ու գլխիկոր…:
Սենոր Հասրաթյան
Գնդապետ