Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Մենամարտից առաջ կանխատեսումներն անիմաստ են, մենամարտից հետո դրանք դառնում են ավելի քան անիմաստ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը (ՍԴՀԿ)` հավելելով, որ մինչև ընտրությունները բոլոր խոսակցություններն անկարևոր են:
Իսկ ընդհանուր առմամբ, ըստ Վ.Խաչատրյանի, երկրում իրավիճակը լարված է ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական առումով: Իսկ տնտեսական ոչ բարվոք վիճակի համար պատասխան է տալու ոչ թե ընդդիմությունը, այլ՝ իշխանությունը: Իսկ թե այս դեպքում մինչև ընտրությունները իշխանությունները կկարողանա՞ն վարել այնպիսի քաղաքականություն, որ առանց ընտրակեղծիքների վերընտրվել, ցույց կտա ժամանակը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանն էլ ասաց, որ ՀՀԿ-ն իր առջև խնդիր է դրել բացարձակ կերպով հաղթել առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Եվ համոզված է, որ իրենց կուսակցությունը հասնելու է այդ նպատակին:
Գ. Մելիքյանը չհերքեց, որ մրցակցություն կա ինչպես ընդդիմադիր և իշխանական, այնպես էլ կոալիցիայի մեջ ընդգրկված կուսակցությունների միջև, ինչը նորմալ երևույթ է:
Իսկ ՀԱԿ-ը ֆիասկո է ապրում, որոնումների մեջ է, քանի որ չեն իրականացել նրա կանխատեսումներն ու ցանկությունները. «Նրանք կարծում էին, որ իշխանությունները չեն հաջողի արտաքին քաղաքականության բնագավառում, ինչը կբերի ներքաղաքական լարվածության և անկայունության, այս դեպքում իրենք իրենց նպատակներին կհասնեն»: