Փոխարժեքներ
31 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 419.37 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 502.08 |
GEL | ⚊ | ₾ 140.68 |
zham.am-ը գրում է․
«Մեկ տարի առաջ Սուրմալու առևտրի կենտրոնում ողբերգություն տեղի ունեցավ, որը խլեց 16 մարդու կյանք:
Ողբերգությունը կաշառակերության, նեպոտիզմի և պաշտոնյաների անպատասխանատու աշխատանքի հետևանք էր:
Այդ պաշտոնյաներից մեկն էլ ներկայիս արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն է:
Վարկային բաժնի բանկի նախկին աշխատակից, ով ԱԻՆ պետ նշանակվեց 2020թ., բայց նա ոչ համապատասխան կրթություն ուներ, ոչ էլ փորձ այս ոլորտում:
Սուրմալուի ողբերգությունից հետո նրան աշխատանքից չեն ազատել կամ չեն արգելել պետական այլ պաշտոններ զբաղեցնել:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը մեկ ամիս առաջ լուծարվեց իսկ նրան նույնիսկ շնորհակալություն հայտնեցին ծառայության համար:
Հայաստանում, փաստորեն, նախարարների բազկաթոռները վերածվել են «проходной двор»-ի, որտեղ արդյունքը նշանակություն չունի: Տարին, կամ երկու տարին մեկ նախարարին ազատում են աշխատանքից և նոր պաշտոն տալիս:
Անցյալ տարի այստեղ արձանագրվեց 16 մահ, իսկ այսօր նախկին նախարարն ազատորեն շրջում է փողոցներով ու նույնիսկ քարոզում իշխող կուսակցության թեկնածուի համար: Եվ ոչ մի պատիժ ողբերգության համար:
Միթե՞ սա էր Փաշինյանի Նոր Հայաստանի արժեքները, դեռ մի բան էլ նախկինների մասին եք խոսում:
Միայն ավարտված փարիսեցիները կարող են առանց ամոթի նման վարվելակերպ ունենալ:
Հ. Գ. Հիշեցնենք նաև, որ հենց պայթյունից ավերված Սուրմալուում էր, երբ նույնիսկ բոլոր մահացածներին չէին հանել փլատակների տակից, Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ լինելու է Երևանի քաղաքապետի թեկնածու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Սա, հավանաբար, մարդկության պատմության մեջ առաջին դեպքն է, երբ «քաղաքական գործիչը» հայտարարեց իր հավակնությունների մասին՝ շրջապատված լինելով մահացած համաքաղաքացիներով, որոնց մարմինները դեռ փլատակների տակ էին։
Եվ մենք դեռ զարմանում ենք, որ երբ Արցախի տասնյակ հազարավոր երեխաներ սովամահ են լինում, Ավինյանը նույնիսկ հրաժարվում է խոսել Ղարաբաղի խնդիրների մասին՝ նախընտրելով Երևանի բնակչությանը պատմել «տասնյակ նոր մանկապարտեզների և կիլոմետրերով նոր ճանապարհների մասին»... »։
Առավել մանրամասն՝ այստեղ։