Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Արցախի Հանրապետության գերագույն գլխավոր հրամանատարի «գլխավոր» վրանն է, որտեղ «կոշտ որոշումներ» կկայացվեն փրկելու իրեն ու Նիկոլին: Արդեն մեկ շաբաթ համատեղ ծրագրերն անխափան իրագործվում են, ըստ որի «խեղճ» Արայիկն ու Նիկոլն ինչ անեն, որ Հայաստանում «անտարբեր են» ու իրենք ստիպված իրազեկում են, որ միջազգային կառույցները գան ու բացեն իրենց կողմից հանձնած Արցախի կյանքի ճանապարհը:
Ու ամենակարևորը, որ հերթական կեղծ թեզն են առաջ բերել. առանց քաղաքական գործընթացների, «հումանիտար, իրազեկող ու լացակումած» գործընթացներով վերացնելու են աղետը: Իսկ լուծումը մեկն է. ԱՐՑԱԽԸ ՊԻՏԻ ԱԶԱՏՎԻ ՆԵՐԿԱՅԻՍ ՆԱԽԱԳԱՀԻՑ ՔԱՆԻ ԴԵՌ ՓՐԿԵԼՈւ Ու ՓՐԿՎԵԼՈւ ԲԱՆ Ու ՀՆԱՐԱՎՈՐՈւԹՅՈւՆ ԿԱ, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ ՆԵՐԿԱՅԻՍ ՎԱՐՉԱՊԵՏԻՑ, ՔԱՆԻ ԴԵՌ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ՉԻ ՎԵՐԱԾՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ...»։