|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
ArmLur.am-ը գրում է. «Վաղը՝ նոյեմբերի 11-ին մեկնարկելու են Ազգային ժողովի հերթական լիագումար նիստերը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր խորհրդարանում նախ կայանալու է ԱԺ խորհրդի նիստը, այնուհետեւ ԱԺ ՔՊ խմբակցությունն է նիստ անելու:
Նոյեմբերի 11-ին պետք է իշխանությունը վերջնականացնի 2026 թվականի բյուջեի նախագիծն ու այն ընդգրկի ԱԺ օրակարգում: Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ հայրենի իշխանությունները պլանավորել են բյուջեի նախագիծը քննարկել նոյեմբերի 12-ին: Խորհրդարան կգա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով պետք է ելույթով հանդես գա, պատասխանի լրագրողների հարցերին: Ըստ մեր տեղեկությունների՝ բյուջեի նախագիծը որոշվել է ավելի «շքեղ» ներկայացնել, քանի որ 2026 թվականը նախընտրական տարի է:
Կարճ ասած՝ առաջիկա շաբաթներին խորհրդարանում թեժ օրեր են սպասվում»։