կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-11-25 20:58
Տնտեսական

Ջուր չի լինելու մի ամբողջ օր

Ջուր չի լինելու մի ամբողջ օր

Շինաշխատանքների պատճառով, նոյեմբերի 26-ին, ժամը՝ 10-ից մինչև նոյեմբերի 27-ը ժամը՝ 10-ը կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն թաղամասի, Էրեբունի, Աթոյան, Ազատամարտիկների, Մուրացան, Ռոստովյան, Այվազովսկի, Խ.Դաշտենց, Գաջեգործների, Որմնադիրների, Խորենացի, Գ.Մահարի, Նոր Արեշի 1-50 փողոցների, Նուբարաշենի խճուղու 1-5 շենքերի, Քրեակատարողական հիմնարկների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

 

Նոյեմբերի 26-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 27-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Հանրապետության, Տպագրիչների, Մ.Մկրտչյան, Մոսկովյան, Նալբանդյան, Բայրոն, Խանջյան փողոցների, Տերյան փ. 19-62, Սայաթ-Նովա պ. 1-33, Աբովյան փ. 1-23 և 2-36, Թումանյան փ. 1-32, Պուշկինի փ. 1-10, Վարդանանց  փ. 1-16, Տ.Մեծ պ. 1-12 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

 

Այս մասին հայտնում է «Երևան Ջուր» ընկերությունը և հայցում սպառողների ներողամտությունը՝ պատճառված անհանգստության համար: