Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վթարավերականգնողական աշխատանքների պատճառով դեկտեմբերի 1-ի ժամը 6-ից մինչև դեկտեմբերի 2-ի ժամը 6-ը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Արարատյան 1-2 զանգվածների, Սեբաստիա, Շահումյանի 1-14, Մեծարենց, Բատիկյան, Ոսկանյան, Ծերենց, Դ.Վարուժան, Վանտյան, Տիչինա` Սեբաստիա-Մեծարենց հատվածը, Գագարին, Շրջանային, Ի.Օրի, Հովնաթան, Մալաթիա, Տիտով, Մելիքյան, Միրաքյան, Մանուկյան, Միքայելյան, Ջիվանի փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկի խախտումով:
Ըստ «Երևան ջուր» ընկերությունից հայտնում են նաև, որ դեկտեմբերի 2-ի ժամը 10-ից մինչև դեկտեմբերի 3-ի ժամը 10-ը կդադարեցվի Գեղանիստ և Արգավանդ գյուղերի ջրամատակարարումը, իսկ Թաիրով, Փարաքար գյուղերի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ1-Բ4 թաղամասերի, Իսակովի պողոտայի և Հաղթանակ գյուղի 1-6 փողոցների ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկի խախտումով: