|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ալիևն օրուգիշեր պատերազմով է սպառնում Հայաստանին, բայց պարզվում է, որ դեռ մի բան էլ մեզ պետք է խաղաղասիրություն ու հանդուրժողականություն սովորեցնել:
Բլոգեր Քրիստինե Պետրոսյանը USAID-ի Հայաստանի և Ադրբեջանի գրասենյակների ինտերնետային կայքերն ուսումնասիրելիս հետաքրքիր մի տարբերություն է գտել:
USAID-ի Հայաստանի գրասենյակի գործողությունների ռազմավարության մեջ նշված է մի կետ, որը չկա Ադրբեջանի գրասենյակի ռազմավարության մեջ:
Այդ կետում ասվում է հետևյալը. «Զարգացնել Հայաստանի կարողությունը` լինել կառուցողական և խաղաղասեր հարևան տարածաշրջանում, խթանել, որպեսզի Հայաստանը խաղաղ կերպով լուծի իր խնդիրները անմիջական հարևանների հետ և օգնել Հայաստանի կառավարությանը զարգացնել իր խաղաղասիրական պոտենցիալը,…»:
Մեկ այլ բլոգեր` Կարեն Վրթանեսյանը, այսպես է մեկնաբանում վերոնշյալը. «Պարզվում է, որ հայերն ունակ չեն խաղաղ հարևան լինել, և ամերիկացիները պիտի զարգացնեն մեր խաղաղասիրական ունակությունները։ Սա ևս մեկ ապացույց է իմ այն պնդման, որ ամերիկացիների վարած խաղաղասիրական քարոզը հիմնականում միակողմանի է՝ ուղղված է հայերին, բայց ոչ ադրբեջանցի թուրքերին»: