|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հարություն Հարությունյանի «Ֆեյսբուքի» էջից
«Ազատություն» ռադիոկայանով լսեցի ՀՀԿ-ական Ռազմիկ Զոհրաբյանին եւ եւս մեկ անգամ համոզվեցի, որ գործ ունենք անմեղսունակների հետ: Պարզվում է, ըստ Զոհրաբյանի, այս ակցիաների շարքը ռուսներն ու համաշխարհային «իմպերիալիզմն» է կազմակերպել: Ըստ Ռազմիկ Զոհրաբյանի` ավտոպահեստամասերը, որ արտադրվում են Ռուսաստանում, թանկացել են, բրենդային ավտոմեքենաների պահեստամասերն էլ են թանկացել, եւ դա է պատճառը, որ գծատերերը թանկացնում են ուղեվարձը:
Զոհրաբյանը չանդրադարձավ այն հարցին, թե ինչպես է պատահում, որ Ռուսաստանի թշնամի պետությունում` Վրաստանում, ավտոպահեստամասերի գները 2-3 անգամ Հայաստանից էժան են, եւ Հայաստանի ավտոտերերի արդեն 2/3-ը գերադասում է ավտոմեքենաների պահեստամասերն ու հատկապես ավտոդողերը բերել հարեւան Վրաստանից: Իսկ միգուցե «շան գլուխը» ուրիշ տե՞ղ է թաղված: Հը՞»: