Լիսաբոնում Հայաստանի արտգործնախարարը հանդիպում է ունեցել Պորտուգալիայի արտգործնախարար Լուիս Ամադոյի հետ:
Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին Լուիս Ամադոն ասել է. «Ի դեմս Պորտուգալիայի Հայաստանը ունի վստահելի բարեկամ, որը պատրաստ է ընդլայնել բոլոր ոլորտներում համագործակցությունը»:
Նախարար Նալբանդյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանը ցանկանում է գործուն քայլեր ձեռնարկել Պորտուգալիայի հետ հարաբերությունների զարգացումը խթանելու համար, և ստեղծելու այնպիսի փոխգործակցություն, ինչպիսին ունի եվրոպական շատ երկրների հետ:
Նախարարները կարևորել են քաղաքական երկխոսության խթանման ուղղված քայլերի ձեռնարկումը, քննարկեցին արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացմանը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ձևավորմանը, երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացմանը, տնտեսական համագործակցությանը, վերաբերող հարցեր:
Ընդունելով Էդվարդ Նալբանդյանի՝ Հայաստան այցելելու հրավերը Պորտուգալիայի արտգործնախարարը տեղեկացրել է, որ Երևան կժամանի 2011-ի առաջին կեսին: