|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը չի կայանա։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Վաղը նախատեսվում էր Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ, սակայն Երևանը հրաժարվել է մասնակցել։
Սերգեյ Լավրովը և Ջեհյուն Բայրամովը հեռախոսով քննարկել են իրավիճակը ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, որը սրվել է Լաչինի միջանցքի փակման և տարածաշրջանում հանքավայրերի շահագործման շուրջ կողմերի միջև տարաձայնությունների պատճառով, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների պահպանման խիստ անհրաժեշտությունը։