կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-11-17 02:53
Աշխարհ

Հրդեհից զոհվել են 8, վիրավորվել 90 մարդ

Հրդեհից զոհվել են 8, վիրավորվել 90 մարդ
Չինաստանի առևտրական կենտրոն Շանհայ քաղաքի երկնաքերներից մեկում բռնկված հրդեհին զոհ են դարձել 8, վիրավորվել` 90 մարդ: Քաղաքի իշխանությունների տարածած հաղորդագրության համաձայն, հրդեհը բռնկվել է վարանորոգվող 28 հարկանի շենքում՝ կեսօրվա ժամը 2-ին: Շանհայի պետական հեռուստաընկերությունը հայտնել է, որ հրդեհի մարմանը մասնակցել է ավելի քան 80 հրշեջ մեքանա: Քաղաքային իշխանությունները նաև տեղեկացրել են, որ փրկվել է 100-ից ավելի մարդ, սակայն հայտնի չէ, թե նրանց թվում են արդյոք նշված 90 վիրավորները: Շանհայի Ժինկան հիվանդանոցի բժիշկներից մեկն էլ տեղեկացրել է, որ լուրջ վերքեր են ստացել ավելի քան 20 մարդ: