Շանհայի պաշտոնյաները օրենքի նոր նախագիծ են ներկայացրել: Ըստ «Մեկ շուն քաղաքականության» նախագծի՝ յուրաքանչյուր ընտանիք կարող է ունենալ առավելագույնը մեկ շուն: Պատճառն այն է, որ Շանհայն ունի 20 միլիոն բնակչություն, իսկ բնակտարածքը սահմանափակ է: Այս քայլով իշխանությունները փորձում են պայքարել անվերջ հաչոցների և շների հարձակման աճող վտանգի դեմ, որը պաշտոնյաների հավաստմամբ ազդում է քաղաքի շրջակա միջավայրի վրա: Շան տերերը նաև պետք է իրենց շան ձագերին հանձնեն շուն չունեցող ընտանիքներին կամ կառավարության կողմից մատնանշված որդեգրման հիմնարկներին՝ մինչև ձագերի երեք ամիսը լրանալը: Պեկինում նմանատիպ որոշում արդեն մի քանի տարի է գործում է, որը նաև արգելում է բնակիչներին պահել շներ, որոնք 35.5 սանտիմետրից երկար են: