|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Անցյալ տարի հունիսին Տյումենի կենտրոնում տեղադրվել էր բրոնզե շուն-գանձանակ, որում հավաքված գումարը պետք է հատկացվեր անտուն կենդանիներին: Այս տարի գանձանակը բացվել է. հավաքված գումարը 440 հազար ռուբլի է. տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:
Ըստ «Պոտերյաշկի» բարեգործական հիմնադրամի տնօրեն Օլգա Դոնիսի` հավաքված գումարը հատկացվելու է թափառական շների եւ կատուների բուժմանը, ստերիլիզացմանը, նրանց համար կեր գնելուն եւ այլն: