Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Հոկտեմբերի 30-ին` ժամը 09.36-ին, ԱԻՆ-ում տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 04.00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Մաշտոցի փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք, որն ուղեկցվել է պայթյունով:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Գ. Բ.-ին պատկանող թիվ 57 տանը (մեկ հարկանի, 70 քմ ընդհանուր մակերեսով) գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով վնասվել են խոհանոցի առաստաղը (20 քմ մակերեսով), պատերը, պատուհանը, դուռը և դրսից թափվել է 10 քար: Զոհեր, վիրավորներ չկան:
Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի խմբի ղեկավարը: