Փոխարժեքներ
15 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.64 |
EUR | ⚊ | € 407.41 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 489.94 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Ծնողին հորդորել ենք Եռաբլուրում չկառուցել դամբարանատիպ շիրմաքար՝ ստվերելով այլ շիրմաքարեր, բայց չի լսել խնդրանքը։ Այսպիսի պարզաբանմամբ հանդես է եկել պաշտպանության նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի հերոս, զոհված Նարեկ Գևորգյանի հոր`Ռոման Գևորգյանի հայտարարությանը որդու գերեզմանը պղծելու վերաբերյալ։
Վարդան Ավետիսյանի խոսքով ՝Ռոման Գևորգյանին փոխանցել են նաև մյուս ծնողների բողոքները։ «Բոլորովին կապ չունի, թե Ռոման Գևորգյանը ֆինանսական ինչ ներդրումներ է կատարել այդ շիրմաքարը պատրաստելու համար, կան բազմաթիվ ծնողներ, որոնք ֆինանսական նման հնարավորություններ չունեն, իսկ դա չի նշանակում, թե ինքը պետք է գերագնահատի իր ֆինանսական կարողությունները և նման քայլի գնա: Սակայն ծնողն անդրդվելի է մնացել, ինչի պատճառով պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել սահմանված չափորոշիչներին համապատասխանող շիրմաքար կառուցել՝ մնացած բոլորի հետ համապատասխանեցնելու սկզբունքով: Օգոստոսի 6-ից մինչև ապամոնտաժման օրը բազմիցս հորդորել և խնդրել ենք: Բոլոր ծնողներն ընդունել են նախարարության չափորոշիչները, բայց ինքը բոլորից տարբերվում է, իսկ դրա արդյունքը եղավ այն, ինչ եղավ»,- պարզաբանել է Վարդան Ավետիսայնը:
Հիշեցնենք, որ այսօր կառավարության դիմաց իրականացվել էր բողոքի ակցիա, որի ընթացքում «Մարտական խաչ» առաջին աստիճանի հերոս Նարեկ Գևորգյանի հայրը ՝ Ռոման Գևորգյանը հայտարարել էր, որ որդու գերեզամանը քանդել են, այնինչ այդպիսի գերեզման կառուցելու համար ունեցել է պաշտպանության նախարարների և համապատասխան մարմիների թույլտվությունը: