կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-15 16:57
Իրավական

Դատարանը հետաձգել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը

Դատարանը հետաձգել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, Աննա Դանիբեկյանի նախագահությամբ (Շենգավիթի նստավայր), հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը:

Նիստը հետաձգվել է Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայության պատճառով, որի վերաբերյալ դատարանին ներկայացվել է հիմնավոր միջնորդություն։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին։