կարևոր
754 դիտում, 43 րոպե առաջ - 2026-11-06 20:17
Հասարակություն

Երևանի բարձրադիր գոտիներում թաց ձյուն է սպասվում. ջերմաստիճանը կնվազի

Երևանի բարձրադիր գոտիներում թաց ձյուն է սպասվում. ջերմաստիճանը կնվազի

Երևանում նոյեմբերի 6-ի ցերեկը, 7-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 8-ի երեկոյան և 9-ի գիշերը բարձրադիր գոտում սպասվում է թաց ձյուն։ Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում նոյեմբերի 6-ի ցերեկը, 7-8-ին, 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում, 9-ի ցերեկը միայն Սյունիքում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 6-ի ցերեկը, 7-9-ին լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 7-9-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 6-7-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի՝ 8-10, 8-10-ի գիշերը՝ 9-11 աստիճանով։