Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իմ ձեռքում մի փաստաթուղթ կա, որի վրա չկա որևէ գրիֆ, գաղտնի, հույժ գաղտնի, ծառայողական օգտագործման․․․ Սա ՀՀ-ի և Ադրբեջանի կառավարությունների միջև փոխվարչապետների մակարդակով գրած թուղթ է, ստորագրություն՝ սահմանազատման, որոշ հարցերում նաև սահմանագծման վերաբերյալ։ Սրա վրա ինչո՞ւ հղում չեք անում։ Այս մասին Միրզոյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստին ներկա է Արարատ Միրզոյանը և զեկուցում է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի արտաքին հարաբերություններին վերաբերող հատվածը։
Խաչատրյանն արտգործնախարարին հարցրեց այն մասին, թե ինչո՞ւ են հղում կատարում Ալմա Աթայի հռչակագրին և ոչ բուն ԱՊՀ-ի ստեղծման փաստաթղթի վրա, որը միակ իրավական ուժ ունեցող փաստաթուղթն է։
Մանրամասն՝ տեսանյութում